Ուրախ տրամադրություն էր տիրում ՄԻԱԿ-ի կենտրոնական գրասենյակում` "Ուրբաթ երեկո" էին եկել նոր անդամագրված ՄԻԱԿ-ի անդամներ, և շփվելով ավելի հին անդամների հետ` բացահայտում էին ՄԻԱԿ-ի նաև ոչ աշխատանքային մթնոլորտը: Եվ քանի որ ՄԻԱԿ-ի քարտուղարության նիստը նոր էր ավարտվել, ՄԻԱԿ-ականները նաև մի շարք հարցերի պատասխաններ ստացան ՄԻԱԿ-ի քաղաքական դիրքորոշումների մասին: Իհարկե, խոսակցությունների թեմաները միշտ չէ, որ շրջանցում էին քաղաքականությունը, սակայն մեծ բավականությունը այս անկաշկանդ մթնոլորտից ապահովված էր:
|