Ձմեռվա առաջին ուրբաթ երեկոն ՄԻԱԿ-ում ապահովել էր բավականին ջերմ ընկերական ժամանց: ՄԻԱԿ-ի անդամները և հյուրերը անկաշկանդ կատակում էին, զրուցում, լսում ձմեռվա և ձյան մասին երգեր: Գրասենյակի տաք միջավայրը էլ ավելի էր ջերմացել հին և բարի երգերի ընտրությամբ` 1980-ական թվականների ռուսական հիթերով: Չնայած այս ուրբաթ երեկոյի մասնակիցները այդքան էլ շատ չէին, սակայն այստեղ տիրում էր ՄԻԱԿ-ին հատուկ հումորը և միասնականությունը:
|