Հունիսի 1-ը միջազգային հանրությունը նշում է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր:
Սա հնագույն միջազգային տոներից մեկն է' այն որպես տոն հռչակվել է Կանանց միջազգային ժողովրդավարական դաշնության 1949թ. նոյեմբերին կայացած հատուկ նստաշրջանում:
Հայաստանի Հանրապետությունը 1992 թվականին վավերացնելով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1989 թվականին ընդունված Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիան ըստ էության ընդունել է, որ երեխաները համարվում են խոցելի հատուկ խումբ:Երեխաների պաշտպանության միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1950թ.-ին:
Այս օրը Հայաստանում կազմակերպվում են մանկական տոն մայրաքաղաքի տարբեր պուրակներում, մշակույթի ու արվեստի կենտրոններում: