"Զրույցներ քաղաքականության շուրջ" շարքի հերթական հանդիպումը հունիսի 19-ին էր: Մասնակիցների մեծամասնության առաջարկով, այս անգամ թեման վերաբերում էր հայաստանյան քաղաքական դաշտի առանձնահատկություններին: ՄԻԱԿ-ի անդամները քննարկման առարկան լիաբովանդակ դարձնելու անհրաժեշտությունից ելնելով, թեման զարգացրեցին մերօրյա քաղաքական իրադարձությունների վրա հիմնվելով:
Զուգահեռներ տանելով հարևան պետություններում` Վրաստանում և Իրանում տեղի ունեցող իրադարձությունների հետ, հայկական քաղաքական կյանքը գնահատվեց որպես ծանրակշիռ, զգացմունքայնությանը զոհ չգնալը որակավորելով իբրև նվաճում: