"Զրույցներ քաղաքականության շուրջ" շարքի հերթական հանդիպումը հունիսի 19-ին էր: Մասնակիցների մեծամասնության առաջարկով, այս անգամ թեման վերաբերում էր հայաստանյան քաղաքական դաշտի առանձնահատկություններին: ՄԻԱԿ-ի անդամները քննարկման առարկան լիաբովանդակ դարձնելու անհրաժեշտությունից ելնելով, թեման զարգացրեցին մերօրյա քաղաքական իրադարձությունների վրա հիմնվելով:
Զուգահեռներ տանելով հարևան պետություններում` Վրաստանում և Իրանում տեղի ունեցող իրադարձությունների հետ, հայկական քաղաքական կյանքը գնահատվեց որպես ծանրակշիռ, զգացմունքայնությանը զոհ չգնալը որակավորելով իբրև նվաճում:
|
Խոսելով 2008թ. մարտի 1-2 դեպքերի մասին, երիտասարդները մատնանշեցին մի շարք բացթողումներ թե իշխանության և թե ընդդիմության գործելաոճում: Եվս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցելով այդ իրադարձությունների զոհերին, փաստեցին, որ սա լուրջ փորձություն էր բոլորի համար:
Քննարկման ժամանակ տեղեկացանք, որ ՀՀ Ազգային Ժողովը ընդունել է Համաներում ընդունելու մասին ՀՀ Նախագահի առաջարկը:
Արտաքին կապերի և PR գծով քարտուղար Նաիրա Կարապետյանը, ամփոփելով հանդիպման ընթացքում հնչած կարծիքները, առաջարկեց եզրակացնել, որ տարածաշրջանում Հայաստանը հանդիսանում է լուրջ և մրցունակ քաղաքական դաշտ ունեցող պետություն:
|