Հունիսի 16-ին ՄԻԱԿ-ի գրասենյակում կայացած "Զրույցներ քաղաքականության շուրջ" շարքի հերթական հանդիպումը նվիրված էր ՄԻԱԿ-ի ծրագրի քննարկմանը: Մասնակիցների առաջարկով, այս անգամ անդրադարձ կատարվեց քաղաքացիական հասարակությանը վերաբերող ենթակետին: Մեծ ուշադրություն դարձնելով քաղաքացիական հասարակության լիակատար կայացման անհրաժեշտությանը` ՄԻԱԿ-ի անդամներն իրենց մտահոգությունն էին արտահայտում այսօրյա հասարակության անտարբեր և հուսալքված վերաբերմունքի վերաբերյալ, քաջ գիտակցելով, որ իրենցից յուրաքանչյուրը, ստանձնելով կուսակցական լինելու պատասխանատվությունը, նաև պետք է իր լուման ներդնի այս խնդրի լուծման համար: