Հունիսի 12-ին ՄԻԱԿ-ի գրասենյակում կայացած "Զրույցներ քաղաքականության
շուրջ" շարքի հերթական հանդիպումը բավականին բազմամարդ էր: Ներկա էին
ինչպես 2 տարի, այնպես էլ 2-3 օր ՄԻԱԿ անդամներ հանդիսացող մեր ընկերները:
ՄԻԱԿ-ին նոր անդամակցած երիտասարդների մուտքը ողջունելով, նախաձեռնության
հեղինակ և բանախոս Արտաքին կապերի և PR գծով քարտուղար Նաիրա Կարապետյանը
ևս մեկ անգամ ներկայացրեց այս հանդիպումների հիմնական նպատակը,
առաջարկելով քննարկումը ծավալել քաղաքականության, իշխանության,
պետականության, պետական հասարակար•երի և պետական կառավարման ձևերի շուրջ:
|
Հանդիպման բանախոսներ էին նաև Կազմակերպչական գծով քարտուղար Վահան
Բաբայանը և Կանոնադրական հանձնաժողովի նախագահ Կարեն Մաթևոսյանը:
Զրուցելով քաղաքագիտական ձևակերպումների, համաշխարհային պրակտիկայի և
պատմական դեպքերի շուրջ, հիմնական շեշտը այնուամենայնիվ դրվում էր
Հայաստանի Հանրապետության վրա` անդրադարձ կատարելով ինչպես պատմական,
այնպես էլ ներկա իրավիճակին:
Բուռն քննարկում ծավալվեց Հայաստանում ժողովրդավարության կայացման
աստիճանի շուրջ: Հարկ է նշել, որ յուրաքանչյուր պնդում հաստատվում էր
կոնկրետ օրինակ բերելով և այս կամ այն խնդրին ՄԻԱԿ-ի տեսակետերը և
մոտեցումները ներկայացնելով: Հնչեցին հետաքրքիր հարցեր և առաջարկներ:
|
Տավուշի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչ,
ակտիվ ՄԻԱԿ-ական Միքայել Մարտիրոսյանի առաջարկով հաջորդ հանդիպմանը
որոշվեց զրուցել ՄԻԱԿ-ի ծրագրի շուրջ:
Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը, հունիսի 16-ին ժամը 14.00-ին ՄԻԱԿ-ի կենտրոնական գրասենյակում:
|