Փետրվարի 18-ին ՄԻԱԿ-ը նշում էր իր 1 ամյակը: Տարեդարձին ներկա էին ՄԻԱԿ-ի անդամները, մեծ թվով հյուրեր և համակիրներ: Երեկոյի մասնակիցները կարևորեցին այն հանգամանքը, որ կուսակցությունը թեև երիտասարդ է, բայց արդեն կայացած միավոր է երկրի քաղաքական դաշտում: Նրանք մեկ անգամ ևս շեշտեցին կուսակցության առջև դրված խնդիրների իրագործմանն ուղղված քայլերի արդիականությունը և անհրաժեշտությունը:
Տարեդարձին նվիրված երեկոն անցավ ջերմ մթնոլորտում, ինչը պայմանավորված էր խնջույքի մասնակիցների աշխուժությամբ և անմիջականությամբ: Կարծում ենք, որ միջոցառման բոլոր մասնակիցները մեծ բավականություն ստացան երեկոյից:
|