Ինչպես միշտ, այնպես էլ այս անգամ ավանդական "Ուրբաթ երեկոն" բազմամարդ էր: Աշխատանքային շաբաթվա վերջին երեկոն ՄԻԱԿ անդամները և համակիրները անց էին կացնում միասին` մտերմիկ զրույցներ վարելով, քննարկելով վերջին քաղաքական և հասարակական զարգացումները, գնահատականներ տալով այս կամ այն առավել հիշառժան իրադարձություններին: Քննարկվում էին շատ տարբեր թեմաներ` սկսած Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավային առանձնահատկություններից մինչև ֆուտբոլի "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչի արդյունքները:
Սակայն երեկոն տպավորիչ և անկրկնելի էր մեկ այլ պատճառով. ՄԻԱԿ
աշխատակազմը անակնկալ էր պատրաստել: Երեկոն հետաքրքիր դարձնելու նպատակով
"Ուրբաթ երեկո" էր հրավիրվել գնչուական խումբ: Ինքնատիպ երգերով և պարերով
նրանք ժամանցը դարձրեցին գեղեցիկ և անմոռանալի: