Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ծիծեռնակաբերդը ապրիլի 24-ին մարդաշատ էր: Հայ ժողովուրդը իր հարգանքի տուրքն էր մատուցում Հայոց Մեծ եղեռնի անմեղ նահատակերի հիշատակին` խոնարհելով գլուխը և սերնդե սերունդ փոխանցելով մեր պատմության գրեթե ամենաարյունալի էջը` 1915թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: