Պարբերական դարձած "Զրույցներ քաղաքականության շուրջ" շարքի արդեն չորրորդ
հանդիպումն է, որ անց է կացվում ինտերակտիվ խաղ-բանավեճ կազմակերպելով:
Փաստելով, որ հայաստանյան քաղաքական դաշտում բացակայում է բանավեճի
մշակույթը, Արտաքին կապերի և PR գծով քարտուղար Նաիրա Կարապետյանը և
Կանոնադրական հանձնաժողովի նախագահ Կարեն Մաթևոսյանը ձեռնամուխ են եղել
այսօրինակ հմտությունների կրթմանը և ամրապնդմանը ՄԻԱԿ անդամների մեջ: