Պարբերական դարձած "Զրույցներ քաղաքականության շուրջ" շարքի արդեն չորրորդ
հանդիպումն է, որ անց է կացվում ինտերակտիվ խաղ-բանավեճ կազմակերպելով:
Փաստելով, որ հայաստանյան քաղաքական դաշտում բացակայում է բանավեճի
մշակույթը, Արտաքին կապերի և PR գծով քարտուղար Նաիրա Կարապետյանը և
Կանոնադրական հանձնաժողովի նախագահ Կարեն Մաթևոսյանը ձեռնամուխ են եղել
այսօրինակ հմտությունների կրթմանը և ամրապնդմանը ՄԻԱԿ անդամների մեջ:
|
Տեսական գիտելիքները ամրապնդելով պրակտիկ խաղ-բանավեճով, չորս հանդիպումների ընթացքում մենք հասել ենք նկատելի դրական արդյունքի:
Հիշեցնենք, որ նմանատիպ հմտությունների զարգացմանը միտված հանդիպումները շարունակական են լինելու:
Հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու ուրբաթ օրը, հուլիսի 10-ին, ժամը 15.00-ին:
|