2009թ. դեկտեմբերի 20-25-ը Ծաղկաձորում կայացավ "Եվրոպական երիտասարդական
քաղաքականություն, կառույցներ և ծրագրեր" ուսուցողական դասընթացը`
կազմակերպված "Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն" հիմնադրամի
և Միջմշակութային ուսումնասիրություններ, ուսուցման և երկխոսության
միջազգային կենտրոնների կողմից: ՄԻԱԿ-ից ներկայացված էր Ամալյա
Բալաբեկյանը:
|
Դասընթացի հիմնական թեմաներն էին` Եվրախորհրդի երիտասարդական
քաղաքականություն, եվրոպական հանձնախմբի երիտասարդական քաղաքականություն,
եվրոպական այլ երիտասարդական և ուսանողական ծրագրեր, ոչ-ֆորմալ
ուսուցմում, միջմշակութային ուսուցում, միջազգային երիտասարդական ծրագրեր
կազմելու և իրականացնելու հմտությունների զարգացում:
|