20 տարի առաջ, 1989թ. հոկտեմբերի 3-ին Արևելյան Գերմանիայի բնակչությունը
խաղաղ ճանապարհով հրաժարվեց սոցիալիստական ռեժիմից, և հետևանքը եղավ այն,
որ 1990թ. հոկտեմբերի 3-ին վերամիավորվեցին երկու` Արևմտյան և Արևելյան
Գերմանիաները:
Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց այս
պատմական իրադարձության 20-ամյակի տոնախմբությունը: Հրավիրված էր նաև
ՄԻԱԿ-ի արտաքին և հանրային կապերի գծով քարտուղար Նաիրա Կարապետյանը:
|
Միջոցառման սկզբում գերմանացի քաղաքագետ Քրիստինե Բլումաուերը ներկայացրեց
պատի փլուզման նախապատմությունը և քաղաքական զարգացումները Գերմանիայում:
Հայաստանում Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչ Մելանի Մոլթմանը և
Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի "Քաղաքական երկխոսություն Հարավային
Կովկասում" տարածաշրջանյին ծրագրի ղեկավար Կատյա Քրիստինա Պլատեն կիսվեցին
հիշողություններով, պատմեցին իրենց անձնական տպավորությունների մասին,
պատասխանեցին հավաքվածների հարցերին:
|
Պաշտոնական ներկայացումից հետո կազմակերպված էր հյուրասիրություն, որի
ընթացքում գերմանացի գործընկերները մեծ սիրով պատասխանում էին ավելի
անկաշկադ հարցերի, քննարկում Հայաստանի արտաքին քաղաքականության վերջին
ձեռքբերումները, հայ-թուրքական հարաբերություններրի բարելավման
արդյունքները համաշխարհային քաղաքականության նվաճումների ենթատեքստում և
այլն:
|