Այս անգամ "Ուրբաթ երեկոն" ավելի շատ նման էր քննարկումների երեկոյի: Երեկոյի մասնակիցները առանձին-առանձին խմբերով քննարկումներ էին ծավալել տարբեր հարցերի շուրջ: Ի վերջո այդ քննարկումները տեղի տվեցին ավանդույթ դարձած "Մաֆիա" խաղին: Խաղի ընթացքում արդեն կարելի էր նկատել հմուտ "Մաֆիայի անդամների", որոնք խաղի նոր մասնակիցներին թույլ չէին տալիս որևէ կերպ դրսևորել իրենց ունակությունները:
|