Օգոստոսի 20-24-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Ծաղկաձորում կանցկացնի "Բազե-2011" ամենամյա համահայկական երիտասարդական հավաքը, որին կմասնակցի ավելի քան 350 երիտասարդ:
Հայաստանի, Արցախի, Ջավախքի և սփյուռքի 18-30 տարեկան երիտասարդներ, համախմբվելով ՀՀ պետական դրոշի գույների ներքո, ուժերը կչափեն մարզական տարբեր խաղերում, ինտելեկտուալ ու մշակութային մրցույթներում, ինչպես նաև կունենան հանդիպումներ ՀՀ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ։
Երեք ճակատներում ընդհանուր առմամբ կմրցեն 42 ջոկատներ։ Հավաքին կմասնակցեն նաև ՄԻԱԿ-ի երտասարդ անդամները: ՄԻԱԿ-ի ջոկատը ընդգրկված է լինելու Նարնջագույն ճակատի մեջ:
"Բազե" համահայկական երիտասարդական փառատոնը կեզրափակվի օգոստոսի 24-ին՝ ժամը 21.00-ին, Ազատության հրապարակում կայանալիք գալա համերգով։ Փակման հանդիսավոր արարողությանը, հավաքի մասնակիցներին են միանալու նաև "Բազե" ճամբարի մասնակիցները։
|