Ավարտվեց Բազե 2010 համահայկական երիտասարդական հավաքը, որը կազմակերպվել
և անց էր կացվում Համահայկական երիտասարդական հիմնադրամի կողմից ս/թ
օգոստոսի 23-ից 28-ը: Ծաղկաձորի գեղատեսիլ հանգստյան տանը մեկ հարկի տակ
էին հավաքվել շուրջ 300 երիտասարդներ ինչպես Հայաստանի տարբեր մարզերից և
Երևանից, այնպես էլ Արցախից և Ջավախքից: Հրավիրված էին նաև 7
կուսակցությունների երիտասարդներ, սակայն հրավերը ընդունել էին 5
կուսակցություններ` ՄԻԱԿ, ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ: