Արարատի մարզը նույնպես ընդգրկվեց ՄԻԱԿ-ի զանգվածայնացման ծրագրի շրջանակների մեջ
Արարատի մարզը նույնպես ընդգրկվեց ՄԻԱԿ-ի զանգվածայնացման ծրագրի շրջանակներւմ տեղի ունեցող անդամագրման գործընթացի մեջ:
Նախապես ՄԻԱԿ-ի քարտուղարության կողմից որոշում էր կայացվել Արտաշատի տարածքային ստորաբաժանում հիմնադրելու վերաբերյալ:
Առաջին անդամագրությունը Արտաշատ քաղաքում տեղի ունեցավ հուլիսի 25-ին, իսկ երկրորդը` օգոստոսի 1-ին, երբ նաև ձևավորվեց տարածքային ստորաբաժանման խորհուրդ, ընտրվեց խորհրդի նախագահ: