"Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց եւ քնանալուց առաջ, յիշէք, թէ այդ օրը
ինչ էք արել ձեր ազգի համար": "Իմ կուսակցութիւնն իմ ազգն է": "Մահս չեմ
յոգար, այլ գործս, որ կիսատ մնաց"… Զորավար Անդրանիկ:
Այսօր Զորավար Անդրանիկի` Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է` 145-ամյակը:
1865 թվականի փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում ծնվեց զորահրամանատար և ազգային հերոս, Հայոց ազատագրական շարժման խորհրդանիշներից մեկը` Անդրանիկ Օզանյանը:
Զորավարի ծննդյան առիթով այսօր անցկացվելու են մի շարք միջոցառումներ.
Հայաստանի մշակույթի նախարարությունը, նվիրված Անդրանիկ Օզանյանի ծննդյան
145-ամյակին, կազմակերպում է այց Եռաբլուր պանթեոն, որտեղ հարգանքի տուրք
կմատուցվի: Միջոցառում է կազմակերպվելու նաև Արագածոտնի մարզի Ուջան
գյուղում. 1919 թվականին Ուջան են հասնում ու բնակություն հաստատում Մեծ
եղեռնի սրից փրկված մի խումբ բռնագաղթվածներ, որոնք հիմնականում Զորավար
Անդրանիկի զինակիցներն են եղել:
Աղբյուր` Panorama.am