|
Դեկտեմբերի 19-ին "Մետրոպոլ" հյուրանոցի նիստերի դահլիճում տեղի ունեցավ
ՄԻԱԿ-ի տարեկան ամփոփիչ հանդիպումը: Հավաքին ներկա էին ՄԻԱԿ-ի ղեկավար
մարմիններից և տարածքային ստորաբաժանումներից մոտ 100 պատվիրակներ գրեթե
բոլոր մարզերից և քաղաքներից, որտեղ կան ՄԻԱԿ-ի տարածքային
ստորաբաժանումներ:
Հավաքի նպատակը տարվա ամփոփումն էր, ապագա քայլերի սահմանումը և առաջիկա ծրագրերի քննարկումը:
|
|
Բացման խոսքով հանդես եկավ Գլխավոր քարտուղար Արա Հովսեփյանը: Նա
ներկայացրեց ՄԻԱԿ-ի գաղափարա-քաղաքական առանձնահատկությունները,
գործելաոճի առանցքային սկզբունքները և անցած մեկ տարվա ձեռքբերումները:
ՄԻԱԿ-ի անցյալի, ներկայի և ապագայի մասին խոսեց ՄԻԱԿ-ի քարտուղար Լևոն
Մարտիրոսյանը, ում ծրագրային ելույթում առաջ քաշվեցին բազմաթիվ հարցեր և
պատասխաններ: Հանդիսանալով հիմնական զեկուցող, նա հանգամանորեն վերլուծեց
բոլորին հուզող ներկուսակցական կարևորագույն խնդիրները և դրանց լուծման
տարբերակները:
|
|
Կուսակցության քարտուղար Գերասիմ Բարսեղյանը խոսեց գաղափարա-քարոզչական
առաջնահերթությունների մասին, խոսվեց նաև հայ-թուրքական
հարաբերությունների, ինչպես նաև աշխարհա-քաղաքական զարգացումների
մասին:
Միջազգային համագործակցության և հանրային կապերի մասին խոսեց ՄԻԱԿ-ի
քարտուղար Նաիրա Կարապետյանը, ով մանրամասնորեն ներկայացրեց կուսակցության
կողմից տարվող աշխատանքները այլ կուսակցությունների հետ, ինչպես
Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում: Նա խոսեց նաև կուսակցության
հանրային կապերի կայացման և զարգացման առաջիկա ծրագրերի մասին:
|
|
Այնուհետև ՄԻԱԿ-ի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների ելույթներում
արծարծվեցին մի շարք խնդիրներ, ծավալվեց բուռն արդյունավետ քննարկում, որի
շնորհիվ սահմանվեցին առաջիկա տարվա ծրագրերը:
Հավաքը ամփոփեց ՄԻԱԿ-ի քարտուղար Վահան Բաբայանը, ով շնորհավորեց բոլորին
գալիք 2010 թվականի կապակցությամբ և մաղթեց բարի ընթացք կայանալիք բոլոր
գործընթացներում:
|
|
|
|
|
|
|