Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը


22.04.2010
Սիրելի ՛ հայրենակիցներ,

Մեկ տարի է անցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ Հայաստան-Թուրքիա-Շվեյցարիա համատեղ հայտարարությունից: Այս ընթացքում հրապարակվել, հանրային քննարկման են ներկայացվել և ստորագրվել այդ հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկու արձանագրությունները: Այդ փաստաթղթերը տևական ժամանակ է արդեն Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններում են` սպասելով վավերացման: Հայաստանը մշտապես ի ցույց է դրել իր հետևողական նվիրվածությունը հարաբերությունների կարգավորման գործընթացին` հասնելով մինչև արձանագրությունները Ազգային Ժողովի օրակարգում ընդգրկելը: Ողջ աշխարհին մենք ցույց տվեցինք մեր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում` հանդես գալով միայն կառուցողական դիրքերից: Մենք հայտարարեցինք նաև, որ Թուրքիայի կողմից արձանագրությունները, պայմանավորվածության համաձայն, առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում վավերացման դեպքում, Հայաստանի խորհրդարանի կողմից դրանց վավերացման տապալումը բացառվում է: 

Այսօր եկել է "ողջամիտ ժամկետներում" ասածը և "առանց նախապայմանների" գործելաոճը գնահատելու ժամանակը: Դրանք ոչ միայն Հայաստանի, այլ գործընթացի մեջ ներգրավված բոլոր միջնորդների, մեր բոլոր միջազգային գործընկերների կողմից սահմանված չափանիշներ են:

Մեկ տարի շարունակ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նախապայմանների լեզվով շարադրված հրապարակային խոսքերի պակաս չի զգացվել, մեկ տարի շարունակ Թուրքիան ամեն ինչ արել է ժամանակ ձգելու և գործընթացը տապալելու համար: Հետևաբար մեր եզրակացությունն ու դիրքորոշումն էլ միանշանակ է.

Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել և առանց նախապայմանների, արձանագրությունների տառին համապատասխան քայլերով առաջ շարժվել:

Ողջամիտ ժամկետները, մեր կարծիքով, ավարտվել են: Ամեն գնով ապրիլի 24-ն անցկացնելու թուրքական գործելաոճը պարզապես անընդունելի է:

Մենք անընդունելի ենք համարում նաև Հայաստան-Թուրքիա երկխոսությունն ինքնանպատակ դարձնելու անիմաստ ձեռագիրը և այս պահից սկսած` հարաբերությունների կարգավորման ներկա փուլը համարում ենք սպառված:

Սիրելի ՛ հայրենակիցներ,

Այս ընթացքում Թուրքիայի հետ սկսված գործընթացի ապագայի վերաբերյալ ես քննարկումներ եմ ունեցել և շարունակում եմ դրանք Ֆրանսիայի Նախագահ Նիկոլա Սարկոզիի, ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի, Ռուսաստանի Նախագահ Դմիտրի Մեդվեդևի, ինչպես նաև եվրոպական մի շարք կառույցների մեր գործընկերների հետ: Ես շնորհակալ եմ նրանց` մեր նախաձեռնությանը ցուցաբերած օժանդակության, գործընթացին սատարելու և դրա առաջընթացին միտված ջանքերի համար: Չեմ թաքցնում, մեր գործընկերները հորդորել են ինձ շարունակել գործընթացը, հորդորել են չկանգնեցնել այն: 

Եվ հարգելով նրանց, նրանց ջանքերն ու անկեղծ ցանկությունները, կոալիցիոն գործընկերների հետ և Անվտանգության խորհրդում քննարկումներից հետո, մենք վճռել ենք առայժմ դուրս չգալ գործընթացից, այլ միայն կասեցնել արձանագրությունների վավերացման ընթացակարգը: Վստահ եմ` սա է պահանջում մեր ազգային շահը:

Հայաստանը կպահպանի արձանագրությունների տակ իր ստորագրությունը, որովհետև ցանկանում է պահպանել հարաբերությունների կարգավորման հնարավորությունները և որովհետև ցանկանում է խաղաղություն: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր քաղաքական նպատակները մնում են ուժի մեջ, և մենք կդիտարկենք առաջ շարժվելու հարցը, երբ համոզվենք, որ Թուրքիայում կա համապատասխան մթնոլորտ և երբ Անկարայում կտեսնենք հարաբերությունների կարգավորմանը վերստին պատրաստ առաջնորդություն:

Ի լուր աշխարհի հայտարարելով, որ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների 2008 թվականի սեպտեմբերյան հանդիպումից սկսված գործընթացի այս փուլը մեզ համար այլևս ավարտված է, միևնույն ժամանակ ես շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի Նախագահ Աբդուլահ Գյուլին` այս ողջ ընթացքում ցուցաբերած քաղաքական կոռեկտության և այն դրական հարաբերությունների համար, որ ձևավորվեցին մեր միջև: 
Սիրելի ՛ հայրենակիցներ,

Երկու օրից մենք նշելու ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց մեծ եղեռնի 95-րդ տարելիցը: Ցեղասպանության միջազգային ճանաչման մեր պայքարը շարունակվում է, և եթե Թուրքիայում որոշ շրջանակներ փորձում են օգտագործել մեր անկեղծությունն ի վնաս մեզ, օգտագործել այս գործընթացը` խուսափելու համար ապրիլի 24-ի իրականությունից, ապա նրանք լավ պետք է իմանան` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող օր է, բայց այն որևէ կերպ չի սահմանափակում դրա միջազգային ճանաչման ժամանակացույցը: 

Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն պետություններին, կազմակերպություններին ու անհատներին, ովքեր զորակցում են մեզ մարդկության դեմ ուղղված ոճիրների դատապարտման ու կանխման գործում: Շնորհակալություն ենք հայտնում նաև պատմական ճշմարտության վերականգնման համար պայքարող թուրք մտավորականներին, ովքեր կիսում են մեր ցավը: Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի նախաշեմին մենք բոլորին կոչ ենք անում հիշել, որ պետական մակարդակով մշակված ծրագրով և միայն հայ լինելու համար հրի ու սրի մատնված 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը ողջ մարդկության առջև դեռ շարունակում է ճանաչման ու դատապարտման պահանջ դնել:

Սիրելի ՛ հայրենակիցներ,

Այսօր մենք ամուր ենք ավելի, քան երբևէ, մեր ճակատը պարզ` ինչպես միշտ: Ավելի լավ Հայաստանի, ավելի լավ տարածաշրջանի, ինչու չէ` նաև աշխարհի, ավելի ամուր ու միասնական հայության նպատակներին միտված մեր ջանքերն այսուհետ միայն ավելանալու են: 
Վստահ եղեք` արդյունքներն էլ անընդհատ տեսանելի են լինելու: 

Աստված մեզ պահապան:



ՖՈՏՈ ԵՎ ՎԻԴԵՈ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ՏԵՍԱՍՐԱՀ

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ՄԻԱԿ-ի Վանաձորի տարածքային Ստորաբաժանումը մասնակցեց "Լոռվա Ձմեռ" խորագիրը կրող ամենամյա համաքաղաքային ուսումնամարզական միջոցառմանը

Սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարի տոնը

Ուրբաթ երեկո 27.01.2012

Հայաստանն այսօր նշում է Ազգային բանակի կազմավորման 20-րդ տարեդարձը

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ուրբաթ Երեկո 13.01.2012

Շնորհակալության միջազգային օր

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծննունդ

Համերաշխության միջազգային օր

Ավերիչ երկրաշարժը

Ուսանողների միջազգային օր

Ուրբաթ երեկո 28.10.2011

Ուսուցչի տոն

Ուրբաթ երեկո 30.09.2011

Ուրբաթ երեկո 09.09.2011

2011թ Սեպտեմբերի 2-ին նշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 20 ամյակը

"ՄԻԱՍԻՆ" երիտասարդական շարժում

"ԲԱԶԵ" 2011

Վարդավառ, հայկական հնագույն տոն

ՀՀ Սահմանադրության օր

Ուրբաթ Երեկո 17.06.2011

Հայաստանի Հանրապետության դրոշ

Հայաստանի Հանրապետության Զինանշան

Հայաստանի Հանրապետության օրհներգ

ՀՀ պետական խորհրդանիշը

Ուրբաթ երեկո 05.06.11

Երեխաների պաշտպանության միջազգային օր

ՄԻԱԿ-ը 4 տարեկան է

Ամփոփվեց "Լեռնային Ղարաբաղ. Ճշմարտություն և փաստեր" ծրագիրը

Ուրբաթ երեկո 06.05.11

Ուրբաթ երեկո 29.04.11

"ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. Ճշմարտություն և Փաստեր" փաստաթուղթը այլ լեզուներով

Սուրբ Զատիկ

Ուրբաթ երեկո 15.04.11

Ուրբաթ երեկո 08.04.11

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. Ճշմարտություն և Փաստեր

Մայրության եւ գեղեցկության տոն

Ուրբաթ երեկո 18.03.11

Ուրբաթ երեկո 04.03.2011

Կանանց միջազգային օր

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Ուրբաթ երեկո 25.02.11

ՄԻԱԿ-ը 4 տարեկան է

Ուրբաթ երեկո 21.01.11

Շնորհավոր Ամանոր

Ուրբաթ երեկո 24.12.10

ՄԻԱԿ-ի Գխավոր քարտուղար Արա Հովսեփյանը հայրիկ է դարձել

Ուրբաթ երեկո 17.12.10

Ուրբաթ երեկո 10.12.10

Ուրբաթ երեկո 19.11.10

Ուրբաթ երեկո 12.11.10

Ուրբաթ երեկո 05.11.10

Ուրբաթ երեկո 24.09.2010

Ուրբաթ երեկո 10.09.2010

ԲԱԶԵ 2010

Ուրբաթ երեկո 27.08.10

Ամառ է

Քաղաքական ամառային դպրոց Վրաստանում

Առաջնորդական և քաղաքական հմտությունների զարգացման դասընթացի առաջին շրջանավարտները

Վարդավառ

ՀՀ Սահմանադրության օր

Նոր Գործադիր խորհուրդը ձևավորված է

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեկնարկեց

"Այո" շոուն կայացավ

Եվրատեսիլյան կրքեր

Երեխաների պաշտպանության միջազգային օր

Տոնդ շնորհավոր Հայաստան

Ուրբաթ երեկո 07.05.2010

Մայիսի 9-ը

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը

Այցելություն Ցեղասպանության թանգարան

Հայոց Եղեռնը

ՄԻԱԿ-ը կիսում է լեհ ժողովրդի վիշտը

Հայ ծանրորդները ռեկորդային քանակությամբ մեդալներով են վերադարձել Եվրոպայի առաջնությունից

Հանդիպում Իջևանում 27.03.10

Ուրբաթ երեկո 26.03.10

ՄԻԱԿ-ը բացում է գրասենյակներ մարզերում

Ուրբաթ երեկո 12.03.10

ՄԻԱԿ-ի անդամների առաջնորդական և քաղաքական հմտությունների զարգացում

Մարտի 8

Ցեղասպանության բանաձևն ընդունվեց

Միքայել Մարտիրոսյանն նշանակվել է Տավուշի մարզպետի օգնական

Ուրբաթ երեկո 26.02.10

Զորավար Անդրանիկ-145. "Իմ կուսակցությունն իմ ազգն է"

ՄԻԱԿ-ը 3 տարեկան է

"Եվրոպական երիտասարդական քաղաքականություն, կառույցներ և ծրագրեր" ուսուցողական դասընթաց

Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր

Օլիմպիադա-2010. Հայաստանը կներկայացնեն 4 մարզիկներ

Ուրբաթ երեկո 29.01.10

ՄԻԱԿ-ը շնորհավորում է ՀՀ Վարչապետին ծծնդյան առթիվ

Ուրբաթ երեկո 22.01.10

Հայիթիում նոր ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Ուրբաթ երեկո 15.01.10

Ուրբաթ երեկո 25.12.09

ՄԻԱԿ-ի տարեկան ամփոփիչ հավաք 19.12.09

Գերմանիայի ՔԴՄ փորձագետը ՄԻԱԿ-ում

Ուրբաթ երեկո 11.12.09

Մարդու իրավունքների միջազգային օր

ՄԻԱԿ-ը Գյումրիում

"Երիտասարդությունը և քաղաքականությունը"

Ուրբաթ երեկո 04.12.09

Ուսանողության միջազգային օր

Ուրբաթ երեկո 30.10.09

Ուրբաթ երեկո 23.10.09

Ուրբաթ երեկո 16.10.09

Ուրբաթ երեկո 09.10.09

"Փոփոխություններ Եվրոպայում` խաղաղ ճանապարհոց - Գերմանական պատի փլուզման 20-ամյակը"

Սեմինարներ ՄԻԱԿ-ում

Ուրբաթ երեկո 02.10.09

Արտագնա հանդիպում 19.09.09

Քաղաքական Հայտարարություն

ՄԻԱԿ-ի տարաշքային ստորաբաժանում Արագածոտնի մարզում

Ուրբաթ երեկո 18.09.09

Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկասում. Կոնրադ Ադենաուերի հիմնադրամ

Տավուշի մարզում բացվեց 3-րդ տարածքային ստորաբաժանումը

Ուրբաթ երեկո 04.09.09

Արարատի մարզը նույնպես ընդգրկվեց ՄԻԱԿ-ի զանգվածայնացման ծրագրի շրջանակների մեջ

Վանաձորում բացվեց ՄԻԱԿ-ի տարածքային ստորաբաժանում

ՄԻԱԿ-ի անդամները ''Գվարդիա-2020'' ճամբարում

Ուրբաթ երեկո 31.07.09

Ուրբաթ երեկո 24.07.09

ՄԻԱԿ-ի քարտուղարության հանդիպումը տարածքային ստորաբաժանումների հետ

ՄԻԱԿ-ի քարտուղարության որոշմամբ Շիրակի մարզում ևս ստեղծվեց տարածքային ստորաբաժանում 19.07.09

Ուրբաթ երեկո 17.07.09

Սյունիքի մարզում բացվեց ՄԻԱԿ-ի թվով երկրորդ տարածքային ստորաբաժանումը

Վթարի է ենթարկվել Թեհրան-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը

Վարդավառ

Բանավեճի հմտությունների հղկում "Զրույցներ քաղաքականության շուրջ" հանդիպման շրջանակներում

ՄԻԱԿ-ն ակտիվորեն շարունակում է ընդլայնվել

Ուրբաթ երեկո 03.07.09

ՀՀ Սահմանադրության օր

Հայաստանյան քաղաքական դաշտի առանձնահատկություններ. քննարկում "Զրույցներ քաղաքականության շուրջ" հանդիպման ընթացքում

Միացյալ Ազատական Ազգային Կուսակցության Վայոց Ձորի մարզային խորհրդի ընտրությունը

Ուրբաթ երեկո 19.06.09

ՄԻԱԿ-ի ծրագրի քննարկումը "Զրույցներ քաղաքականության շուրջ" հանդիպման ժամանակ

ՄԻԱԿ-ի հերթական անդամագրումը Սյունիքի մարզում

ՄԻԱԿ-ի տարածքային ստորաբաժանում Վայոց Ձորի մարզում

Ուրբաթ երեկո 12.06.09

"Զրույցներ քաղաքականության շուրջ" շարքի հերթական հանդիպումը

ՄԻԱԿ-ի տարածքային ստորաբաժանում Գեղարքունիքի մարզում

Ուրբաթ երեկո 05.06.09

ՄԻԱԿ-ի տարածքային ստորաբաժանում Լոռու մարզում

Ուրբաթ երեկո 29.05.09

ՄԻԱԿ-ի տարածքային ստորաբաժանում Սյունիքի մարզում

ՄԻԱԿ-ի տարածքային ստորաբաժանում Տավուշի մարզում

Ուրբաթ երեկո 15.05.09

Ուրբաթ երեկո 08.05.09

Եվրոպայի երիտասարդ քաղաքական գործիչների ոչ ֆորմալ հավաք Հայաստանում` ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո

ՄԻԱԿ-ի անդամներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին

ՄԻԱԿ-ը մասնակցեց "Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի" գրանցմանը 18.04.09

Ուրբաթ երեկո 03.04.09

Ուրբաթ երեկո 27.03.09

ՄԻԱԿ-ի III համագումարն Իջևան քաղաքում 21.03.09

Ուրբաթ երեկո 13.03.09

Ուրբաթ երեկո 06.03.09

Ուրբաթ երեկո 27.02.09

Ուրբաթ երեկո 06.02.09

Ուրբաթ երեկո 30.01.09

Ուրբաթ երեկո 23.01.09

Ուրբաթ երեկո 26.12.08

Ուրբաթ երեկո 19.12.08

Ուրբաթ երեկո 12.12.08

Ուրբաթ երեկո 05.12.08

Ուրբաթ երեկո 28.11.08

Ուրբաթ երեկո 21.11.08

Ուրբաթ երեկո 14.11.08

Ուրբաթ երեկո 31.10.08

Ուրբաթ երեկո 24.10.08

Ուրբաթ երեկո 17.10.08

Ուրբաթ երեկո 10.10.08

Ուրբաթ երեկո 03.10.08

Ուրբաթ երեկո 26.09.08

Ուրբաթ երեկո 19.09.08

ՄԻԱԿ-ի հավաքույթ 13.09.08

Ուրբաթ երեկո 29.08.08

Ուրբաթ երեկո 22.08.08

Ուրբաթ երեկո 15.08.08

Ուրբաթ երեկո 08.08.08

Ուրբաթ երեկո 01.08.08

Ուրբաթ երեկո 25.07.08

Անվարձահատույց Արյունատվության Միջազգային Օր 14.06.08

Ուրբաթ երեկո 29.02.08

ՄԻԱԿ-ը 1 տարեկան է 18.02.08

ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հանդիպումը ՄԻԱԿ-ի ակտիվիստների հետ 26.01.08

ՄԻԱԿ-ի Արտահերթ համագումարը Գյումրիում 01.12.07

Ուրբաթ երեկո 16.11.07

Ուրբաթ երեկո 10.10.07

Այց Աչաջուր գյուղ 21.09.07

Ուրբաթ երեկո 10.08.07

Ուրբաթ երեկո 27.07.07

Ուրբաթ երեկո 13.07.07

ՄԻԱԿ-ի կոնֆերանսը Կոնգրես Հյուրանոցում 11.07.07

Ուրբաթ երեկո 06.07.07

Ուրբաթ երեկո 29.06.07

Ուրբաթ երեկո 22.06.07

Ուրբաթ երեկո 15.06.07

ՄԻԱԿ-ի ասուլիսը Հայացք ակումբում 15.06.07

Ուրբաթ երեկոն Արմենիա TV-ի եթերում 08.06.07

Ուրբաթ երեկո 01.06.07

Ուրբաթ երեկո 25.05.07

ՄԻԱԿ-ի մամուլի ասուլիս 21.04.07

ՄԻԱԿ-ի Համագումար 18.02.07

ՄԻԱԿ- կարգախոսներ

ՄԻԱԿ-ի III համագումարի հայտարարությունը


Հարցում
Արդյո՞ք ներգրավված են կանայք Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում:

Այո, ներգրավված են:
Ոչ, ներգրավված չեն:




   Free Page Rank Tool