Ապրիլի 10-ին Սմոլենսկի շրջանում ավիավթարի է
ենթարկվել Լեհաստանի նախագահի ինքնաթիռը, որում գտնվել է 95 մարդ, որոնցից
88-ը եղել են պատվիրակության անդամներ: Լեհաստանի նախագահի կառավարական
ինքնաթիռում են եղել երկրի նախագահը, նրա կինը և բարձրաստիճան շատ
պաշտոնյաներ: Բոլորը մահացել են:
|
Ապրիլի 11-ին ՄԻԱԿ-ի ներկայացուցիչները այցելեցին
Լեհաստանի դեսպանատուն: Այստեղ սուգ էր` իջեցված էր Լեհաստանի պետական
դրոշը, դրոշի մոտ դրված էր նախագահի և իր տիկնոջ նկարը, վառվում էին
մոմեր…
ՄԻԱԿ-ի անդամները, մատուցելով հարգանքի և հիշատակի տուրքը
զոհվածներին, նկարի մոտ ծաղիկներ դրեցին և դեսպանատուն փոխանցեցին
ցավակցական նամակ:
|