Հարավային Կովկասի Տարածաշրջանային քաղաքական երկխոսության ծրագրի շրջանակներում Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի կողմից հուլիսի 22-ից 26-ը կազմակերպվել էր հերթական քաղաքական ամառային դպրոցը` այս անգամ Վրաստանում:
Դպրոցի աշխատանքներին մասնակցում էին քաղաքական կուսակցությունների երիտասարդ անդամներ Հարավային Կովկասի երեք պետություններից` Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից: Հայաստանից մասնակցնում էին երիտասարդներ ՄԻԱԿ-ից, ՀՀԿ-ից, ՕԵԿ-ից և ԲՀԿ-ից: ՄԻԱԿ-ը ներկայացնում էին Անուշիկ Ոսկանյանը և Տաթևիկ Գևորգյանը:
Դասընթացների թեման հիմնականում վերաբերում էր սոցիալական և տնտեսական քաղաքականությանը: Դասերի տեսական և գործնական մասերի ճշգրիտ բաշխումը հնարավորություն էր տալիս հստակ պատկերացնելու քննարկվող խնդիրը և առաջարկելու լուծման սեփական եղանակներ: