Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի "Երիտասարդությունը և քաղաքականությունը" ծրագրի շրջանակներում նոյեմբերի 28-ից 30-ը կազմակերպվել էր այց Լեռնային Ղարաբաղ:
Ծրագրին մասնակցում էին տարբեր կուսակցությունների երիտասարդ ակտիվիստներ ինչպես Հայաստանից` ՄԻԱԿ, ՀՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՀՀՇ, ՀԺԿ, այնպես էլ Ղարաբաղից` "Սոցիալական արդարություն", "Ազատ հայրենիք": ՄԻԱԿ-ի ներկայացուցիչն էր Ամալյա Բալաբեկյանը:
|
Ծրագրի շրջանակներում կազմակերպվել էին հանդիպումներ, որոնք շատ հետաքրքիր էին և յուրատիպ: Ամենահիշարժանը թերևս Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպումն էր:
Այստեղ քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Ղարաբաղի կար•ավիճակը համածխարհային ընկալմամբ, ղարաբաղյան հակամարտությունը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում և այլն: Հանդիպման ավարտին հյուրը մասնակիցներին նվիրեց "Պետականության ակունքներ" վերնագրով գիրք:
|
Հանդիպումներ էին կազմակերպվել նաև պատգամավորներ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի և անկուսակցական պատգամավոր Մաքսիմ Միրզոյանի հետ: Հանդիպմանը նաև ներկա էին Արցախի մշակութային և հասարակական կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ինչպիսք են Երիտասարդ քաղաքագետների ակումբի ներկայացուցիչները, պետական համալսարանի դասախոսներ, Հանրային հեռուստատեսության գլխավոր խմբագիրը:
|
Քննարկվող հիմնական թեման էր հայ-թուրքական հարաբերությունների զարգացման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի դիրքորոշումը:
Ծրագրի մասնակիցներն նաև այցելեցին Արցախ աշխարհի գեղատեսիլ վայրեր` Գանձասարի վանական համալիր, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի, Վանք գյուղ և այլն:
|