Ապրիլի 22-ին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել էր ցուցահանդես` "Հայոց Ցեղասպանությունը արտասահմանյան մամուլում" խորագրով: Հայկական կոտորածները և հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը մշտապես եղել են հայկական ու արտասահմանյան մամուլի ուշադրության կենտրոնում: Այս առումով, մամուլի անդրադարձներն ու հրապարակումները կարևոր սկզբնաղբյուր են հանդիսանում Հայոց ցեղասպանության հետ առնչվող հիմնահարցերի լուսաբանման համար և ունեն սկզբնաղբյուրային բացառիկ նշանակություն: Ուշագրավ են անգլիական, ռուսական, ֆրանսիական, ամերիկյան և այլ երկրների մամուլի հրապարակումները: