Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին
իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց
ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական
կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:
Միջազգային առաջին արձագանքն այս
իրադարձություններին Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ.
մայիսի 24 համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ
կատարված բռնությունները բնորոշվեցին որպես« հանցագործություն մարդկության
և քաղաքակրթության դեմ: