Առանձնակի ջերմության մթնոլորտում, մեծ թվով հյուրերի և համակիրների մասնակցությամբ անցյալ շաբաթ տեղի ունեցավ ՄԻԱԿ-ի ավանդական "Որբաթ երեկոն":
ՄԻԱԿ-ի նկատմամբ հանրային աճող հետաքրքրություններն իրենց արտացոլումն են ստանում նաև ուրբաթ երեկոների ժամանակ, այս անգամ ՄԻԱԿ-ի պատվավոր հյուրերի շարքում էին Լուսինեն` լրագրողական "Հայացք" ակումբի նախագահը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեծ թվով ուսանողներ` Լևոնի և Արսենի գլխավորությամբ:
Հավաքույթի ընթացքում բոլորին տեղեկացվեց ՄԻԱԿ-ի ընդլայնված խորհրդի որոշման մասին` դեկտեմբերի 1-ին Գյումրիում հրավիրել կուսակցության երկրորդ արտահերթ համագումարը: ՄԻԱԿ-ի բոլոր անդամները ողջունեցին կուսակցության կարևորագույն միջոցառումները մարզերում անցկացնելու մարտավարությունը:
|