Նախատոնական տրամադրություն էր տիրում ՄԻԱԿ-ի գրասենյակում այս ուրբաթ: Հաղթանակի օրվա նախաշեմին ՄԻԱԿ-ում հնչում էին հայրենասիրական և Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակին նվիրված երգեր, բոլորը կրում էին հաղթական ''Գեորգիևյան ժապավեններ'', հնչում էին ռազմական թեմաներով կատակներ և պատմություններ: Ճակատագրի բերումով մայիսի 9-ը մեր համար նշմարվել է իբրև Բերլինում մեր պապիկների Մեծ հաղթանակի և Շուշիում մեր հայրերի և եղբայրների Հպարտ հաղթանակի օր: Եվ հաղթական ժողովրդի հետևորդ լինելը մեծ ոգևորություն էր առաջացրել այս խորհրդանշական ուրբաթ երեկոյան: