Հունիսի 11-ից մինչեւ հուլիսի 11-ը աշխարհի 32 ուժեղագույն ազգային հավաքականները Հարավ-Աֆրիկյան Հանրապետության ինը քաղաքներում կպայքարեն ֆուտբոլի 19-րդ թագակիր երկիրը որոշելու համար:
Մրցաշրջանի բացման օրը հյուրընկալող երկրի հավաքականը Յոհաննեսբուրգում կհանդիպի Մեքսիկայի ընտրանու հետ, իսկ ավելի ուշ Քեյփթաունում կմրցեն Ուրուգվայի և Ֆրանսիայի հավաքականները:
Առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցում են 5 աշխարհամասերից 32 հավաքականներ։ Դրանք առաջին փուլում բաժանված են 6 խմբի, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված է 4-ական թիմ։
Այդ խաղերի արդյունքում խմբերից լավագույն 2-ական թիմեր հաջորդ փուլ դուրս կգան։ Փլեյ օֆը մեկնարկում է հունիսի 26-ին:
Հուլիսի 2-3-ը տեղի կունենան քառորդ եզրափակչի հանդիպումները, հուլիսի 6-7-ը՝ կիսաեզրափակիչները։
Հուլիսի 10-ին հայտնի կդառնա ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը, իսկ հուլիսի 11-ին Յոհաննեսբուրգում կայանալիք եզրափակիչ հանդիպման արդյունքում կհայտարարվի ֆուտբոլի աշխարհի չեմպիոնի անունը: