Հունվարի 23-ի ՄԻԱԿ-ի "Ուրբաթ երեկոն", ինչպես միշտ, բազմամարդ էր: Դա վկայում է այն մասին, որ նոր 2009թ-ին պահպանվել է ավանդույթ դարձած երեկոների նկատմամբ հետաքրքրությունը:
Երեկոն աչքի էր ընկնում կուսակցության անդամների և հյուրերի մեծ աշխուժությամբ, որն արտահայտվում էր տարբեր հարցերի շուրջ բուռն քննարկումներով, բազմաբնույթ տեղեկատվության փոխանակմամբ և պարզապես հաճելի շփումներով:
|
Երեկոյի ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին կուսակցության գործունեությանը, ինչպես նաև երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը:Այս անգամ էլ աչքի էին ընկնում ՄՒԱԿ-ի աղջիկները` ոչ միայն գեղեցկությամբ, այլև հետաքրքիր զրուցակից լինելու ունակությամբ:
|
Այս անգամ երեկոն համընկել էր ՄԻԱԿ-ի համակիր Ամալյա Բալաբեկյանի ծննդյան տարեդարձի հետ: ՄԻԱԿ-ի անդամները սրտանց շնորհավորեցին հոբելյարին, և երեկոն աստիճանաբար վերածվեց ծննդյան արարողության: Ամեն դեպքում բոլորը փաստեցին, որ ծննդյան տորթը շատ համեղ էր: Երեկոն անցավ ջերմ և հարազատ մթնոլորտում:
|