Փետրվարի 6-ի "Ուրբաթ երեկոն" աչքի էր ընկնում բազմամարդությամբ: Մեզ այցելել էին մեր հին ընկերները, ովքեր վաղուց արդեն մեզ մոտ չէին հյուրընկալվել: Նրանց շարքերում էին ՄԻԱԿ-ի բազմազբաղ անդամներից շատերը, կուսակցության շարքերը վերջերս համալրած անդամները և պարզապես համախոհներ: Եվ տարօրինակ չէր, որ գրասենյակի սենյակներում և անկյուններում ընթանում էին բազմաբնույթ բուռն քննարկումներ: Տարբեր հարցերի շուրջ առաջարկվում էին նոր մոտեցումներ և լուծումներ:
|