Բարձր տրամադրություն, ծիծաղ, կատակներ, տորթեր, մոմեր, հրավառություն, հյուրեր, բարեմաղթանքներ, ժպիտներ և անկեղծ ուրախություն. այսպիսի մթնոլորտ էր տիրում այս ուրբաթ ՄԻԱԿ-ի կենտրոնական գրասենյակում:
"Ուրբաթ երեկո" էր եկել ՄԻԱԿ-ի անդամ, Հայկական երկրորդ հետուստաալիքի "Քլաբ Բար" հեռուստաշոուի հաղթող Էդուարդ Շահբազյանը:
Կիսելով ուրախությունը` Էդուարդը պատմում էր 3 ամիս տեսախցիկների ուշադրության ներքո անծանոթ միջավայրում ապրելու, դիմակայելու և ճիշտ մարդկային հարաբերություններ կառուցելու իր անցած ուղու մասին: