Ուշադրության կենտրոնում էր նաև ՄԻԱԿ-ի Կանոնադրական հանձնաժողովի անդամ Արսեն Նիկոյանի կոտրված և գիպսապատ ձեռքը: Հեղինակային իրավունքների պահպանման նկատառումներից ելնելով` այն ժամանակավորապես չլուսանկարվեց, քանի դեռ չկար պաշտոնական թույլտվություն գիպսե վիրակապի հեղինակ և կատարող, բժիշկ-վնասվածքաբան, ՄԻԱԿ-ի Կանոնադրական հանձնաժողովի նախագահ Կարեն Մաթևոսյանից: Առողջություն և շուտափույտ ապաքինում ենք մաղթում Արսենին:
|