Սիրելի' կանայք:
Մայրության և Գեղեցկության տոնը հրաշալի առիթ է մեր երախտագիտության, ակնածանքի ու գնահատանքի խոսքերը ձեզ ուղղելու:
Հայ կնոջ մեծագույն առաքելությունը դարեր ի վեր եղել ու մնում է արժանավոր զավակների դաստիարակությունն ու ընտանիքի զորացումը, ինչը դարձել է մեր ազգի հարատևման երաշխիքը:
Թող ձեր սրտերը միշտ լուսավորված լինեն հավատի ու հույսի, անանց սիրո երկնատուր շնորհներով:
|