Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս եւ փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:
Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց "Հայկական ազգային խորհրդի" կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո: Մայիսի 29-ին ՀՅԴ Արեւմտյան եւ Արեւելյան Բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձավ Երեւանը, վերջին վարչապետը Սիմոն Վրացյանն էր:
Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի, մինչեւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երեւան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը եւ հանրապետությունը խորհրդայնացվեց:
1991 թվականին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց եւ խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր:
Տոնդ շնորհավոր Հաաստան
|