Առանձնակի ջերմության մթնոլորտում, մեծ թվով հյուրերի և համակիրների մասնակցությամբ անցյալ շաբաթ տեղի ունեցավ ՄԻԱԿ-ի ավանդական "Ուրբաթ երեկոն":
Հյուրերի շարքում կային մեծ թվով երիտասարդներ, ինչն էլ խոսում է ՄԻԱԿ-ի հանդեպ օրեցօր աճող հետաքրքրության մասին: Հյուրերից Արմենը երեկոյի ընթացքում անընդհատ նկարում էր և երեկոյի վերջում շատերը կարող էին հիանալ ՄԻԱԿ-ի աղջիկների դիմանկարներով:
Երեկոն հագեցած էր քննարկումներով, զրույցներով, կատակներով և ինչպես միշտ ավանդական "Մաֆիայով":
|