ՖՈՏՈ ԵՎ ՎԻԴԵՈ
|
Ավարտվեց Բազե 2010 համահայկական երիտասարդական հավաքը, որը կազմակերպվել
և անց էր կացվում Համահայկական երիտասարդական հիմնադրամի կողմից ս/թ
օգոստոսի 23-ից 28-ը: Ծաղկաձորի գեղատեսիլ հանգստյան տանը մեկ հարկի տակ
էին հավաքվել շուրջ 300 երիտասարդներ ինչպես Հայաստանի տարբեր մարզերից և
Երևանից, այնպես էլ Արցախից և Ջավախքից: Հրավիրված էին նաև 7
կուսակցությունների երիտասարդներ, սակայն հրավերը ընդունել էին 5
կուսակցություններ` ՄԻԱԿ, ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ:
|
|
ՄԻԱԿ-ի ջոկատը վերադարձավ 3 ոսկե մեդալներով և պատվոգրերով: Նարնջագույն
ճակատը, որում ընդգրկված էր ՄԻԱԿ-ի ջոկատը, ճանաչվեց հաղթող: Միջոցառման
ընթացքում կազմակերպված տարրաբնույթ ինտելեկտուալ, գեղարվեստական և
մարզական մրցույթների ընթացքում հավաքված միավորների հանրագումարի
արդյունքը հաշվարկելով, առաջին տեղում էր նարնջագույնը, սակայն, իհարկե,
վերջնական է համարվում գունավոր ջոկատների համախմբումը` Կարմիր, Կապույտ,
Նարնջագույն, ինչով և կազմում է պետականության խորհրդանիշ հայկական դրոշը:
|
|
"Բազե 2010" համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ
հանդիպումներ են ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ
Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Պաշտպանության նախարար
Սեյրան Օհանյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, այլ
բարձրաստիճան այրեր:
|
|
Նշենք, որ ՄԻԱԿ-ից մասնակցում էին Ամալյա
Բալաբեկյանը, Լիդիա և Մելինե Գիվարգիզովաները, Արամայիս Սահակյանը, Հայկ
Ալեքսանյանը, Կարեն Հարությունյանը և ջոկատի ղեկավար Վազգեն Պապիկյանը:
Վազգենի խոսքերով` "ՄԻԱԿ-ի ջոկատը կարողացավ հաղթահարել իր դեմ դրված
բոլոր խնդիրները` մասնակցելով հնարավորության սահմաններում բոլոր
մրցումներին, հանդես եկավ միասնական ճակատով, ջանք և եռանդ չխնայելով
հասնել հաղթանակի": Հավաքի մասնակից ՄԻԱԿ-ականները նվաճում են համարում
նաև նոր ընկերների ձեռքբերումը:
Մենք հպարտանում ենք մեր երիտասարդների հաղթանակով:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Փոխել էջը. :
1 2
|
|