ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ
Սամսոն Հակոբյան ՄԻԱԿ Քարտուղար
Սամսոն Հակոբյանը ծնվել է 1975թ-ի փետրվարի 9-ին: 1982-1992թթ. սովորել է 109 միջնակարգ դպրոցում: 1992-1997թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
1997թ-ին զորակոչվել է ժամկետային զինվորական ծառայության ՀՀ զինված ուժերում: 1999թ-ի հունվարին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով նշանակվել և աշխատանքի է անցել, որպես քննիչ ՀՀ դատախազությունյան համակարգում և աշխատել է մինչև 2005թ.: Ռուսաստանի դաշնություն մշտական բնակության տեղափոխվելու կապակցությամբ ազատվել է աշխատանքից և զբաղվել մասնավոր ձեռնարկատիրական գործունեությամբ: 2005-2007թթ. հանդիսացել է "Միացյալ Ազգային Կոնգրես" ՀԿ-ի խորհրդի անդամ, իսկ 2007թ-ից մինչ օրս, հանդիսանում է ՄԻԱԿ-ի համահիմնադիր և ղեկավար մարմնի խորհրդի անդամ: Ամուսնացած է, ունի երկու զավակ: |
||