Նաիրա Կարապետյան ՄԻԱԿ Քարտուղար
Նաիրա Կարապետյանը ծնվել է 1977թ-ի հոկտեմբերի 25-ին:
1994թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ կից հատուկ դպրոցի Միջազգային հարաբերություններ և իրավունք բաժինը` ստանալով գերազանցության մեդալ:
1994-1999թթ. սովորել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում, որն ավարտել է գերազանցությամբ (կարմիր դիպլոմով), ստանալով արևելագետ-դիվանագետի որակավորում:
1999-2002թ. սովորել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայի բաժնում, մասնակցել մի շարք գիտական համաժողովների:
Ակտիվորեն ներգրավված լինելով հասարակական գործունեության մեջ` մասնակցել է մի շարք սեմինար-դասընթացների` առաջնորդության հմտությունների, միջազգային հարաբերությունների, կոնֆլիկտների հաղթահարման, ռազմավարական որոշումների արդյունավետ կայացման և այլ թեմաներով, ստացել "Հասարակական գործունեության կազմակերպչի" որակավորում:
2004թ. սեպտեմբերից հանդիսանում է Հարավկովկասյան երիտասարդական թրեյներական ցանցի (SCYTP) քաղաքական կարողությունների զարգացման դասընթացների թրեյներ: PR հմտություններ սովորել է "Իմիջլենդ PR" կազմակերպությունում (Մոսկվա):
2008թ. նոյեմբերին ճանաչվել է լավագույն շրջանավարտ` Capacity Building inStrategic Decision-Making and Interpersonal Skills Development, CIDA,OSI, GFSIS 3-ամյա դասընթացներին Թբիլիսիում:
2001թ.-ից զբաղվել է քաղաքականությամբ:
2001-2005թթ անդամակցել է ՀԺԿ-ին, մինչև 2005թ. եղել է ՀԺԿ վարչության անդամ, փաստացի հանդիսանալով երիտասարդական հանձնաժողովի համակարգող, ինչպես նաև մասնակցել միջազգային համագործակցության ծրագրերին:
2007-2008թթ կազմակերպել է դասընթացներ ընտրական հանձնաժողովների անդամների և վստահված անձանց համար` ակտիվորեն համագործակցելով բոլոր քաղաքական ուժերի հետ:
2008թ. ՀՀ Նախագահի ընտրություններին եղել ԵԱՀԿ դիտորդական խմբի անդամ:
Աշխատանքային կարիերան սկսել է 2003թ. ՀՀ Ազգային ժողովում` որպես պատգամավորի օգնական:
Աշխատել է մի քանի հասարակական կազմակերպություններում, որպես ծրագրերի ղեկավար` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, համագործակցել մի շարք միջազգային կազմակերպությունների հետ:
2005-2008թթ. հանդիսացել է ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (2008թ. հունվարից` ՀՀ ԱՍՀՆ Սոցիալական ապահովության պետական ծառայություն), Միջազգային համագործակցության և հասարակայնության հետկապերի վարչության միջազգային ծրագրերի զարգացման և PR պատասխանատու:
2010թ-ից ՀՀ Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի քարտուղարության PR պատասխանատուն է: