ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ
Արթուր Ղարագուլյան ՄԻԱԿ Քարտուղար
Արտուր Ղարագուլյանը ծնվել է 1973թ-ի մարտի 3-ին, քաղաք Արարատում:
1980-1990թթ. սովորել է Երևանի թիվ 87 միջնակարգ դպրոցում: 1991-1997թթ. սովորել է Մ. Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարանում: 1997-2000թթ. ուսանել է Ուկրաինայի հանրապետության ք. Խարկովի բժիշկների կատարելագործման ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում` վիրաբույժի մասնագիտությամբ: 2000թ-ից առ այսօր աշխատում է "Սուրբ Ներսես Մեծ" ԳԲԿ-ում որպես վիրաբույժ: Հասարակական գործունեությունը սկսել է 1995-1998թթ, աշխատելով որպես "Լիբերալ" երիտասարդական միության փոխնախագահ: Հանդիսանում է ՄԻԱԿ-ի հիմնադիր անդամ: 2007թ-ից ՄԻԱԿ-ի խորհրդի անդամ է: 2009թ-ից հանդիսանում է ՄԻԱԿ-ի քարտուղար: Ամուսնացած է, ունի երկու երեխա: |
||