Ռուբեն Գալստյան ՄԻԱԿ Խորհրդի անդամ
Ռուբեն Գալստյանը ծնվել է 1978թ-ի սեպտեմբերի 4-ին Երևանում:
1985-1990թթ. սովորել է Երևանի 132 ռուսական դպրոցում, իսկ 1990-1995` Երևանի 129 դպրոցում:
1996-2002թթ. ուսանել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբուժական ֆակուլտետում:
2002-2005թթ. ուսանել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական համալսարանի կլինիկական օրդինատուրայում:
2006թ. մայիսից - 2006թ. հուլիս վերապատրաստվել է Ավստրիայում` OrthopedicTrauma Landeskran-kenhaus Feldkirch,Vorarlberg Bundesland-ում:
2003-2005թթ. աշխատել է Երևանի Երկրորդ բուժ. միավորման օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքում:
2005-2008թթ. աշխատել է "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և սպորտային տրավմաների բաժանմունքում:
2008-2009թթ. աշխատել է "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքում:
2009թ.- մինչ այսօր գիտական կենտրոնի օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտական կենտրոնի փոխտնօրեն:
Հրատարակել է 20 գիտական հոդված:
Ամուսնացած է, ունի երկու դուստր: