ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ

Սամվել Ֆարմանյան ՄԻԱԿ Քարտուղար
Սամվել Ֆարմանյանը ծնվել է 1978թ-ի փետրվարի 17-ին, Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում: 

1995թ. ոսկե մեդալով ավարտել է Գյումրու ակադեմիական վարժարանի հումանիտար հոսքը:

1998-2001թթ. եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության նախագահը:

1999թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետը: 

2001թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ պատմության ‎ֆակուլտետի մագիստրատուրան:

2001-2003թթ. սովորել է Շվեդիայում, Լունդի համալսարանի արևելյան և հարավարևելյան ասիական հետազոտությունների կենտրոնում, գերազանցությամբ պաշտպանել մագիստրոսական ատենախոսությունը:

2001-2004թթ. սովորել է ԵՊՀ ազգագրության ամբիոնի ասպիրանտուրայում:

2003-2005թթ. աշխատել է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղում, որպես  "Քաղաքացիական հասարակություն" և "Զանգվածային լրատվության միջոցներ" ծրագրերի պատասխանատու:

2005-2006թթ. աշխատել է որպես արտաքին քաղաքականության հարցերով ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական:

2006թ. դեկտեմբերին ընտրվել է  "Շվեդիայի գիտակրթական հաստատությունների հայ շրջանավարտների ասոցիացիայի" նախագահ:

2007թ. դեկտեմբերին ընտրվել է Միացյալ Ազատական Ազգային կուսակցության` ՄԻԱԿ-ի գլխավոր քարտուղար:

2009թ. մարտին հրաժարական է ներկայացրել ՄԻԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնից, մնալով ՄԻԱԿ-ի Խորհրդի և Քարտուղարության անդամ:

Հեղինակ է բազմաթիվ գիտական և հրապարակախոսական հոդվածների:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ


ՄԻԱԿ Խորհրդի, Կանոնադրական և Վերստուգիչ հանձնաժողովների անդամներ

Արա Հովսեփյան Գլխավոր Քարտուղար

Սամվել Ֆարմանյան ՄԻԱԿ Քարտուղար

Լևոն Մարտիրոսյան ՄԻԱԿ Քարտուղար

Արթուր Ղարագուլյան ՄԻԱԿ Քարտուղար

Սամսոն Հակոբյան ՄԻԱԿ Քարտուղար

Նաիրա Կարապետյան ՄԻԱԿ Քարտուղար

Գերասիմ Բարսեղյան ՄԻԱԿ Քարտուղար

Մամիկոն Բոստանջյան ՄԻԱԿ Խորհրդի անդամ

Նիկոլ Փիլոյան ՄԻԱԿ Խորհրդի անդամ

Սերգեյ Թանթուշյան ՄԻԱԿ Խորհրդի անդամ

Նունե Գաբրիելյան ՄԻԱԿ Խորհրդի անդամ

Վահան Սարգսյան ՄԻԱԿ Խորհրդի անդամ

Արտավազդ Գասպարյան ՄԻԱԿ Խորհրդի անդամ

Զարուհի Արմաղանյան ՄԻԱԿ Խորհրդի անդամ

Լիա Խաչատրյան ՄԻԱԿ Խորհրդի անդամ

Ռուբեն Գալստյան ՄԻԱԿ Խորհրդի անդամ

Տաթևիկ Գևորգյան Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ

Հարցում
Արդյո՞ք ներգրավված են կանայք Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում:

Այո, ներգրավված են:
Ոչ, ներգրավված չեն:




   Free Page Rank Tool