ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ
Արտավազդ Գասպարյան ՄԻԱԿ Խորհրդի անդամ
Արտավազդ Գասպարյանը ծնվել է 1961թ-ի հոկտեմբերի 12-ին: 1969-1979թթ. սովորել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի միջնակարգ դպրոցում: 1979-1983թթ. սովորել է Երևանի Ժողտնտեսության ինստիտուտում, ուր ստացել է տնտեսագետի որոկավորում: 1999-2003թթ. սովորել է Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտում` իրավաբանի որակավորմամբ: 1983-1985թթ. աշխատել է որպես ԽՍՀՄ Պետբանկի հայգրասենյակի քաղվարչության տնտեսագետ: 1985-1986թթ. աշխատել է որպես ԽՍՀՄ Պետբանկի հայգրասենյակի առևտրի վարկավորման վարչության ավագ տնտեսագետ, ապա 1986-1988թթ հունվար` որպես ԽՍՀՄ Պետբանկի հայգրասենյակի առևտրի վարկավորման վարչության գլխավոր տնտեսագետ: 1988թ-ի հունվարից մինչև 1988թ-ի ապրիլ աշխատել է որպես ԽՍՀՄ Ագրոարդբանկի ՀՀ բանկի ագրոարդյունաբերական համակարգի վարկավորման և ֆինանսավորման վարչության գլխավոր տնտեսագետ: 1988թ-ի ապրիլից մինչև 1988թ. նոյեմբեր աշխատել էորպես ԽՍՀՄ Բնակոսցբանկի ՀՀ բանկի պետական առևտրի, թեթև, տեղական արդյունաբերության և կենցաղասպասարկման վարկավորման և ֆինանսավորման վարչության առաջատար տնտեսագետ: 1988-1991թթ. աշխատել է որպես ԽՍՀՄ Բնակսոցբանկի ՀՀ բանկի պետական առևտրի, թեթև, տեղական արդյունաբերության և կենցաղասպասարկման վարկավորման և ֆինանսավորման վարչության պետական առևտրիև կենցաղասպասարկման վարկավորման և ֆինանսավորման բաժնի վարիչ: 1991թ-ի մարտից մինչև 1991թ. հոկտեմբեր աշխատել է որպես ՀՀ Բնակսոցբանկի Երևանի Շահումյանի մասնաճյուղի գլխավոր տնտեսագետ: 1991-1993թթ. աշխատել է որպես ՀՀ հարկային պետական տեսչության 2-րդ բաժնի գլխավոր տեսուչ: 1993թ-ի սեպտեմբերից մինչև 1993թ-ի հոկտեմբեր աշխատելէ որպես ՀՀ հարկային պետական տեսչության ֆինանսավարկայինկազմակերպությունների հարկման բաժնի գլխավոր պետական հարկային տեսուչ: 1993թ-ի հոկտեմբերից մինչև 1994թ-ի մարտ եղել է Երևանի Արաբկիրի շրջանի ՀՊՏ ավագ պետական հարկային տեսուչ: 1994թ-ի ապրիլից մինչև 1994թ. հունիս եղել է ՀՀ Կենտրոնական բանկի բանկերի վերահսկողության բաժնի վարիչ: 1994-1995թթ. եղել է "Սամվել-90" ՍՊԸ-ի փոխտնօրեն: 1995թ-ի մայիսից մինչև 1996թ. հունվար աշխատել է որպես ՀՀ Արդշինբանկի "Քիմիկ" բաժանմունքի կառավարչի տեղակալ: 1996թ-ի հունվարից մինչև 1996թ. նոյեմբեր աշխատել է որպես ՀՀ Արդշինբանկի "Քիմիկ" բաժանմունքի կառավարչի պաշտոնակատար: 1996-2002թթ. աշխատել է որպես ՀՀ Ազգային ժողովի վերհսկիչ պալատի պետական բյուջեի վերահսկողության բաժնի վարիչ: 2002-2006թթ. աշխատել է որպես ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության իշխանության հանրապետական մարմինների բաժնի վարիչ: 2006-2008թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի գլխավոր աուդիտ: 2008թ-ի հուլիսից աշխատում է որպես ՀՀ Վերստուգիչ պալատի 6-րդ վարչության գլխավոր մասնագետ: Ամուսնացած է, ունի երկու դուստր: |
||