Վահան Սարգսյան ՄԻԱԿ Խորհրդի անդամ
Վահան Սարգսյանը ծնվել է 1979թ-ին Ուկրաինայի Ժդանով քաղաքում:
1985-1995թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 117 միջնակարգ դպրոցը:
1995թ-ին ընդունվել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետ:
1999թ.-ին ավարտել է բուհի նշված ֆակուլտետը և նույն թվականին մեկնել է զինվորական ծառայության ԼՂՀ:
1999-2000թթ. ուստարում աշխատել է ԼՂՀ Նոր Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղի հանրակրթական դպրոցում որպես ուսուցիչ:
2000-2001թթ. ուստարում աշխատել է ԼՂՀ Նոր Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի Պետրոս Ղևոնդյանի անվան հանրակրթական դպրոցում:
2001թ-ին ավարտելով զինվորական ծառայությունը` հայցորդ է ձևակերպվել Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնում:
2001-2005թթ. աշխատել է ՀՊՄՀ կիրառական հոգեբանության ամբիոնում որպես դասախոս:
2005-2007թթ. նույն ամբիոնում /ներկայումս զարգացման և կիրառական հոգեբանության/ աշխատում է որպես ասիստենտ, իսկ 2007թ-ից առ այսօր` որպես դոցենտ:
2003թ-ից դատահոգեբանական փորձագետ է:
2004-2005թթ. աշխատել է "Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա"-ում որպես վերլուծական խորհրդի նախագահ:
2005թ-ին պաշտպանել է թեկնածուական թեզ "Անձի դևիանտ վարքը որպես արտակարգ իրավիճակների ներգործության հետևանք և դրա հաղթահարման ուղիները" խորագրով` ստանալով հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ԺԹ.00.06 "Իրավաբանական հոգեբանություն, քաղաքական հոգեբանություն" մասնագիտությամբ:
Մասնակցել է մի շարք գիտաժողովների` այդ թվում նաև միջազգային:
2006թ-ին եղել է ՀՊՄՀ-ի կողմից կազմակերպված առաջին միջազգային գիտաժողովի կազմկոմիտեի գիտքարտուղարը:
Ունի հրատարակած երկու մեթոդական ձեռնարկ և շուրջ երկու տասնյակ գիտական հոդվածներ, իրավաբանական, սոցիալական քաղաքական և մանկավարժական, հոգեբանության հիմնախնդիրների շուրջ:
2007թ-ի ՀՊՄՀ "Հոգեբանական ծառայությունների կենտրոն"-ի տնօրենն է, որտեղ կազմակերպել և վարել է "Ինքնակարգավորման և ինքնավստահության", "Հաղորդակցական կարողությունների զարգացման", "Հետսթրեսային հոգեկարգավորման" թրեյնինգներ:
2008թ-ից հոգեբանության 060 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն է:
2008-2009թթ. եղել է Հայաստանի երիտասարդական կուսակցության փոխնախագահը:
2009թ.-ի փետրվարից անդամակցում է ՄԻԱԿ-ին:
Ամուսնացած է, ունի երեք դուստր: