ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ
Լևոն Մարտիրոսյան ՄԻԱԿ Քարտուղար
Լևոն Մարտիրոսյանը ծնվել է 1976թ-ի փետրվարի 19-ին Երևանում: 1992-1997թթ. սովորել և ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը: 1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2000-2002թթ. սովորել է Մեծ Բրիտանիայի Էսսեքսի Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցությամբ, ստանալով Միջազգային Իրավունքի Մագիստրոսի կոչում: 2003թ. ուսանել է Միացյալ Նահանգների Հարվարդի Համալսարանի Ջոն Քենեդուանվան Կառավարման դպրոցում, ավարտելով "21-րդ դարի առաջնորդներ" բարձրագույն գործադիր դասընթացը: Ուսանողական տարիներից զբաղվել է հասարակական գործունեությամբ` հիմնադրելով և ղեկավարելով մի շարք հասարակական երիտասարդական կազմակերպություններ, այդ թվում Երիտասարդ Դեմոկրատների Միություն, Հայաստանի Երիտասարդության Ազգային Խորհուրդ, Բրիտանական ՇրջանավարտներիԱսոցիացիա և մի շարք այլ: Զուգահեռաբար զբաղվել է մասնավոր իրավաբանական գործունեությամբ: 2007թ. փետրվարին մասնակցել է Միացյալ Ազատական Ազգային Կուսակցության (ՄԻԱԿ-ի) հիմնադրմանը, կուսակցության հիմնադիր համագումարում ընտրվելով ՄԻԱԿ-ի Գլխավոր քարտուղար: 2007թ. հուլիսին նշանակվել է ՀՀ Վարչապետի օգնական: 2007թ. դեկտեմբերին հրաժարական է ներկայացրել ՄԻԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնից, մնալով ՄԻԱԿ-ի Խորհրդի և Քարտուղարության անդամ: 2008թ. ապրիլից ՀՀ Նախագահի օգնականն է: Ամուսնացած է, ունի երկու որդի: |
||