ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ
Մամիկոն Բոստանջյան ՄԻԱԿ Խորհրդի անդամ
Մամիկոն Բոստանջյանը ծնվել է 1975թ-ի հունիսի 3-ին: 1982-1992թթ. սովորել է Ն. Ստեփանյանի անվան թիվ 71 միջնակարգ դպրոցում: 1992-1997թթ. ընդունվել և սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային տնտեսագիտության ֆակուլտետում: 2000-2001թթ. սովորել է Լոնդոնում` "Սիթի համալսարանի բիզնես դպրոցում" բանկային գործ և միջազգային ֆինանսիստի մասնագիտությամբ: 1998-2000թթ. աշխատել է Արդշինբանկում, որպես արժեթղթերի դիլեր: 2001-2004թթ. աշխատել է "Բոստ-Ինվեստ" ներդրումային խորհրդատվական գործակալությունում, որպես հիմնադիր տնօրեն և խորհրդատու: 2005-2006թթ. աշխատել է Մորգան Սթենլի բանկում /Ցյուրիխ/ որպես ներդրումների խորհրդատու: 2007թ-ից առ այսօր Լոնդոնյան "UBS" բանկի, կարողությունների կառավարման դեպարտամենտի արտաքին ներդրումային խորհրդատուն է: 2007թ-ից առ այսօր հանդիսանում է "ԱԻ" ՓԲԸ-ի հիմնադիր անդամ:
1996թ-ից հանդիսանում է "Լյուքս" ԲԲԸ-ի հիմնադիր խորհրդի անդամ: 2007թ-ից ՄԻԱԿ-ի հիմնադիր անդամ է: |
||