ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ
Գերասիմ Բարսեղյան ՄԻԱԿ Քարտուղար
Գերասիմ Բարսեղյանը ծնվել է 1973թ-ի փետրվարի 6-ին:1980-1990թթ. ընդունվել և ավարտել է Կոտայքի մարզի քաղաք Բյուրեղավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1990-1995թթ. սովորել է Երևանի պետական պամալսարանի Փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետում, հոգեբանի մասնագիտությամբ: 1995-1997թթ. ծառայել է Հայոց Ազգային բանակում: 1994թ-ից առ այսօր հանդիսանում է "Արեգ" գիտամշակութային երիտասարդական ասոցիացիայի նախագահը: 2001թ-ից առ այսօր հանդիսանում է "Մեդիա-Մոդել" հետազոտա-վերլուծական ընկերության ղեկավարը: 2006թ-ից "Հայաստանի Եվրոպական շարժում" ՀԿ-ի փորձագետների խորհրդի անդամ է: 2006թ-ից առ այսօր հանդիսանում է "Երիտասարդության ազգային զեկույց"-ի ազգային փորձագետ` քաղաքական և քաղաքական մասնակցության հարցերով: 2007թ-ից հանդիսանում է "Եվրոպական կրթության և հետազոտությունների" կենտրոնի հիմնադիրը: Ամուսնացած է, ունի երկու երեխա: |
||