ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ
Միացյալ Ազատական Ազգային Կուսակցությունը` ՄԻԱԿ-ը նոր սերնդի քաղաքական
ուժ է Հայաստանում, որը միավորում է ազատական եւ ազգային գաղափարներին
նվիրված եւ հանուն այդ գաղափարների աշխատելուն եւ պայքարելուն պատրաստ
Հայաստանի քաղաքացիների: Ու թեև ՄԻԱԿ-ը չհավաքեց անհրաժեշտ քանակությամբ ձայներ Ազգային Ժողովում հայտնվելու համար, կուսակցությանն ու նրա երիտասարդ անդամներին իրոք հաջողվեց լուրջ քաղաքական հայտ ներկայացնել, ինչն իր արտահայտությունը գտավ այդ ժամանակ ՀՀ Վարչապետ, իսկ այժմ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՄԻԱԿ-ի անդամ մի խումբ երիտասարդ պրոֆեսիոնալների պետական կառավարման համակար¬գում ներգրավելու միջոցով, ինչպես նաև ՀՀ Նախագահի ընտրություն¬ների քարոզարշավի ժամանակ ՄԻԱԿ-ի ակտիվությամբ, որն արտահայտվեց կուսակցության կողմից իրականացված "Դռնեդուռ" աննախադեպ ծրագրով, որի ընթացքում ՄԻԱԿ-ի շուրջ 300 ակտիվիստներ այցելեցին ավելի քան 240.000 բնակարաններ Երևանում` ներկայացնելով 10 պատճառներ Սերժ Սարգսյանին նախագահ ընտրելու համար և այն 10 ակնկալիքները, որ ՄԻԱԿ-ն ունի Նախագահ Սերժ Սարգսյանից:
2008թ. նախագահական ընտրություններից հետո ՄԻԱԿ-ը ձեռնամուխ է եղել ակտիվ կուսակցական շինարարությանը, որն արտահայտվում է մեծ թվով նոր անդամների ընդգրկմամբ և կուսակցության տեղական ստորաբաժանումների ակտիվ զարգացմամբ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում:
Լինելով հիմնականում երիտասարդներով համալրված կուսակցություն, ՄԻԱԿ-ն ակտիվորեն համագործակցում և աջակցում է տարբեր երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների և խմբերի, օգնելով իրականացնել ամենազանազան ծրագրեր, նախաձեռնություններ և մտահղացումներ և այդպիսով խրախուսելով երիտասարդների քաղաքական, հասարակական, տնտեսական և գիտա-կրթական ակտիվությունը: Այսպիսի աջակցության շնորհիվ ծնվեց ՄԻԱՍԻՆ երիտասարդական շարժումը, որը լինելով անկախ հասարակական միավոր, նպատակ է հռչակել աջակցել Հայաստանում Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող համապարփակ քաղաքական և տնտեսական բարեփոխումներին:
Մենք հպարտ ենք, որ ՄԻԱԿ-ն այն եզակի հայաստանյան կազմակերպություններից է, որն առանձնանում է իր ներքին ժողովրդավարության ինստիտուտով ոչ միայն թղթի վրա, այլև իրական գործունեության մեջ: Բոլոր խնդիրները և որոշումները ՄԻԱԿ-ում քննարկվում են ժողովրդավարական ոգով, անդամների հավասար մասնակցությամբ: ՄԻԱԿ-ի բոլոր մարմինները և նրանց ղեկավարները ընտրվում են ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով կոնկրետ ժամկետով: Կուսակցության ղեկավարումն իրականացվում է կոլեգիալության սկզբունքով, ազատ բանավեճի և հավասար իրավունքների և պարտականությունների պայմաններում: Այդպիսի մթնոլորտ է տիրում թե° ՄԻԱԿ-ի ղեկավար մարմիններում և տեղական ստորաբաժանումներում, և թե° սկզբնական կազմակերպություններում: Բոլոր մարմինների նիստերն անցկացվում են բաց ռեժիմով ոչ միայն անդամների և համակիրների, այլև բոլոր ցանկացողների համար: Մենք հավատացած ենք, որ հնարավոր չէ երկրում իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ, չապահովելով ներքին ժողովրդավարություն կուսակցությունների և այլ կազմակերպությունների գործունեության մեջ: Գիտենք նաև, որ այս ինստիտուտն է, որ ապահովում է ՄԻԱԿ-ի գործունեության արդյունավետությունը և ՄԻԱԿ-ի մրցունակությունը քաղաքական դաշտում:
ՄԻԱԿ-ի կարևոր առանձնահատկություններից է նաև բոլոր մակարդակի կուսակցական կադրերի մշտական ռոտացիան, որն իր սկիզբն ունեցավ կուսակցության II-րդ արտահերթ համագումարում, երբ ներքին ժողովրդավարության և կադրերի ռոտացիայի սկզբունքների հիման վրա հրաժարական ներկայացրեցին ՄԻԱԿ-ի գործող Խորհուրդը և Գլխավոր Քարտուղարը և ընտրվեցին նոր Խորհուրդ և Գլխավոր Քարտուղար: Ձևավորված ավանդույթի համաձայն կադրերի ռոտացիա տեղի ունեցավ նաև կուսակցության հերթական III-րդ համագումարում, որը կայացավ Իջևան քաղաքում: Ռոտացիայի սկզբունքը հնարավորություն է տալիս ՄԻԱԿ-ի բոլոր անդամներին իրացնել իրենց առողջ հավակնությունները և հնարավորություն ունենալ լավագույնս մասնակցելու կուսակցության ղեկավարմանը և կուսակցության առջև ծառացած խնդիրների լուծմանը:
ՄԻԱԿ-ը մշտապես առանձնացել է իր գաղափարականությամբ, ինչն իր վառ արտահայտությունն է ունեցել թե' 2007թ. խորհրդարանական (Երկրորդ Սերնդի Բարեփոխումների ծրագիր) և 2008թ. նախագահական ընտրություններում (10 պատճառ/10 ակնկալիք), և թե' դրանցից հետո կուսակցության ծավալած գործունեության մեջ: ՄԻԱԿ-ը ազատական ազգային կուսակցություն է և իր ողջ գործունեությունը ծավալում է այս գաղափարախոսության առաջխաղացման նպատակով` նպաստելով երկրում ազատական բարեփոխումների հետագա իրականացմանը:
ՄԻԱԿ-ն ունի անդամների հզոր ցանկ, որի կազմում են Հայաստանում և արտերկրում գիտական և կրթական լուրջ փորձ ձեռք բերած և նշանակալի աշխատանքային նվաճումներ ունեցող մեծ թվով պրոֆեսիոնալներ, որոնք պատրաստ են իրենց ողջ կարողությունն ու գիտելիքները ներդնել մեր երկրի զարգացման և առաջխաղացման համար` ապահովելով Հայաստանի միջազգային մրցունակությունը:
ՄԻԱԿ-ն առանձնանում է նաև իր ներքին ազատական մթնոլորտով, որն արտահայտվում է անդամների բոլոր, նույնիսկ ամենահամարձակ նախաձեռնությունները հնարավորինս խրախուսելու, մշտական ներքին բանավեճի, կուսակցության ղեկավար մարմինների և "շարքային" անդամների միջև սահմանի գործնական բացակայության և ՄԻԱԿ-ի անդամ չհանդիսացող բազմաթիվ քաղաքացիների կուսակցության տարբեր ծրագրերին մասնակցելու լայն հնարավորությունների միջոցով:
ՄԻԱԿ-ին էլեկտրոնային կարգով անդամագրվելու հնարավորության առկայությունը նույնպես մեր կուսակցության առանձնահատկություններից է: Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է դառնալ կուսակցության անդամ, կարող է լրացնել ՄԻԱԿ-ի Անդամագրման ձևի էլեկտրոնային տարբերակը ՄԻԱԿ-ի կայքէջում եւ ուղարկել կուսակցության աշխատակազմին, որն իր հերթին փոխանցում է տվյալ դիմումը ՄԻԱԿ-ի համապատասխան տարածքային ստորաբաժանմանը դիմողի անդամությունը հաստատելու համար:
Վերջապես, ՄԻԱԿ-ի թերևս ամենակարևոր և գեղեցիկ առանձնահատկությունն է կուսակցության անդամ կանանց թիվը: ՄԻԱԿ-ում կանայք մեծամասնություն են, և սա մեզ համար ոչ միայն հպարտության առիթ է, այլև վառ վկայությունն է վերը նշված մյուս առանձնահատկությունների իրական առկայութան: Չլիներ ներքին ժողովրդավարությունը, անդամների հավասարությունը, կադրերի ռոտացիան, ներքին բանավեճն ու ազատական մթնոլորտը, դժվար թե մեծ թվով երիտասարդ կանայք ցանկություն ունենային անդամակցել ՄԻԱԿ-ին և ակտիվորեն ներգրավվել ՄԻԱԿ-ի գործունեությանը:
Այս առանձնահատկությունը ՄԻԱԿ-ի համար ամենաթանկն է և մենք փորձելու ենք այն պահպանել: Մենք հավատացած ենք, որ կանայք, հատկապես նոր սերնդի ներկայացուցիչները, կարող են և պարտավոր են ակտիվորեն մասնակցել թե' մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքին, թե' ակտիվ լինել մյուս ոլորտներում: Կուսակցությանը վերաբերող բոլոր ռազմավարական որոշումները կայացվում են ՄԻԱԿ-ի Համագումարի կողմից, որը ՄԻԱԿ-ի բարձրագույն մարմինն է և հրավիրվում է առնվազն տարին մեկ ան·ամ: Կուսակցության աշխատանքները ղեկավարում է ՄԻԱԿ-ի Խորհուրդը, որն ընտրվում է Համա·ումարի կողմից մեկ տարի ժամկետով: Խորհրդի կազմի մեջ են մտնում ՄԻԱԿ-ի մշտապես գործող Քարտուղարության անդամները` Քարտուղարները: ՄԻԱԿ-ի Խորհրդի և Քարտուղարության աշխատանքները ղեկավարում է Խորհրդի կողմից Քարտուղարների կազմից ռոտացիոն սկզբունքով ընտրված Գլխավոր Քարտուղարը: ՄԻԱԿ-ում գործում են նաև Կանոնադրական և Վերստուգիչ Հանձնաժողովները: Կուսակցության Կանոնադրական Հանձնաժողովը քննության է առնում Կուսակցության մյուս կառույցների ընդունած որոշումների համապատասխանությունը Կուսակցության Ծրագրին կամ Կանոնադրությանը: Այն դեպքում, երբ այդ որոշումները, բացառությամբ Համա•ումարի որոշումների, հակասում են Կուսակցության Ծրագրին կամ Կանոնադրությանը, Կանոնադրական Հանձնաժողովը կասեցնում է դրանք: Կանոնադրական Հանձնաժողովը իրավասու է մեկնաբանություններ և պարզաբանումներ տալ ՄԻԱԿ-ի Կանոնադրության և Ծրագրի առանձին դրույթների վերաբերյալ: Կուսակցության Վերստուգիչ Հանձնաժողովը ՄԻԱԿ-ի նյութական և ֆինանսական միջոցների իրացման վերահսկողությունն իրականացնող մարմինն է:
Տեղերում ՄԻԱԿ-ի գործունեությունն իրականացվում է տարածքային ստորաբաժանումների միջոցով, որոնց կազմի մեջ են մտնում համայնքային սկզբունքով ձևավորվող սկզբնական կազմակերպությունները:
ՄԻԱԿ-ի անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի` կամավոր հիմունքներով, ով ընդունում է ՄԻԱԿ-ի Կանոնադրությունը:
ՄԻԱԿ-ի անդամը չի կարող միաժամանակ լինել որևէ այլ կուսակցության անդամ:
ՄԻԱԿ-ին անդամագրվելու համար անհրաժեշտ է լրացնել ՄԻԱԿ-ի Անդամագրման ձևը, ինչը կարելի է անել ՄԻԱԿ-ի գրասենյակում կամ լրացնել ՄԻԱԿ-ի Անդամագրման Ձևի էլեկտրոնային տարբերակը ՄԻԱԿ-ի կայքէջում և ուղարկել ՄԻԱԿ-ին:
ՄԻԱԿ-ի անդամագրման դիմումը ստանում է ՄԻԱԿ-ի տարածքային ստորաբաժանումներից որևէ մեկը, ըստ դիմողի բնակության վայրի, և համապատասխան որոշումն ընդունում է տվյալ ստորաբաժանման գործադիր խորհուրդը:
ՄԻԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետք է հաշվառվի կուսակցության որևէ տարածքային ստորաբաժանումում:
ՄԻԱԿ-ի անդամ կարող են դառնալ նաև ՀՀ ընտրական իրավունքով օժտված այլ անձինք` առանց նրա ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում ընտրվելու իրավունքի: Անդամագրման Ձևը լրացնելուց հետո Ձեզ հետ կկապվեն ՄԻԱԿ-ի կենտրոնական գրասենյակի կամ Ձեր բնակության վայրի տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչները և կցուցաբերեն անհրաժեշտ աջակցություն ՄԻԱԿ-ի անդամության հետ կապված բոլոր հարցերում:
|
|
|||