ՄԻԱԿ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Բեռնել ՄԻԱԿ-ի Կանոնադրությունը.pdf

1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
2.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ« ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ« ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
5.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
6.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
7.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ« ԼՈՒԾԱՐՈՒՄԸ« ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Միացյալ Ազատական Ազգային Կուսակցությունը ¥այսուհետ տեքստում` կուսակցություն) Հայաստանի Հանրապետության ընտրական տարիք ունեցող քաղաքացիների կամավոր հիմունքներով միավորում է« ունի Ծրագիր եւ Կանոնադրություն:

Կուսակցությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքումª ՀՀ Սահմանադրությանը« ՀՀ միջազգային պայմանագրերին« ՀՀ գործող օրենսդրությանը եւ սույն Կանոնադրությանը համապատասխան:

Կուսակցության գործունեությունը հիմնված է օրինականության« հրապարակայնության« անդամների իրավահավասարության« անդամության կամավորության« կառավարման կոլեգիալության եւ ինքնակառավարման սկզբունքների վրա:

Կուսակցությունը իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից իր պետական գրանցման պահից« ունի հայերեն« ռուսերեն« անգլերեն լեզուներով կլոր կնիք« անկյունադրոշմ« պաշտոնաթղթեր« հաշվարկային հաշիվներ բանկերումª ինչպես դրամով« այնպես էլ տարադրամով:

Կուսակցությունն օգտվում է ՀՀ օրենսդրությամբ իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքներից եւ կրում է համապատասխան պարտականություններ:

Կուսակցության անվանումն է`
հայերենª Միացյալ Ազատական Ազգային Կուսակցություն
ռուսերեն` 
Единая Либеральная Национальная Партия
անգլերենª United Liberal National Party
Կուսակցության անվանման հապավումն է` ՄԻԱԿ:
Այս հապավումը կիրառվում է բոլոր լեզուներով:
Կուսակցության հասցեն է` ՀՀ, ք. Երևան, Զառուբյան փողոց 4, բն. 11, հեռ. (+37410) 516626: 

2© ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ


2.1. Կուսակցության գլխավոր նպատակն է` կարճաժամկետ հեռանկարում Հայաստանը հասցնել աշխարհի ամենազարգացած երկրների բարեկեցության եւ տնտեսական զարգացման մակարդակին:

Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետեւյալ խնդիրները.

 

  • Հայաստանում լիարժեք ժողովրդավարության հաստատում;
  • իրավական պետության եւ քաղաքացիական հասարակության կայացում եւ զարգացում;
  • տնտեսության եւ հասարակական կյանքի ազատականացում;
  • Արցախի հիմնահարցի հայանպաստ լուծում:

 


3© ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ« ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ« ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3.1. Կուսակցության անդամ կարող է դառնալ տասնութ տարին լրացած ՀՀ յուրաքանչյուր գործունակ քաղաքացիª կամավոր հիմունքներով« ով ընդունում է սույն Կանոնադրությունը: Կուսակցության անդամը չի կարող միաժամանակ լինել որեւէ այլ կուսակցության անդամ« չի կարող հաշվառվել կուսակցության մեկից ավելի տարածքային ստորաբաժանումներում: Կուսակցության անդամ կարող են դառնալ նաեւ Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունքով օժտված այլ անձինքª առանց նրա ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմիններում ընտրվելու իրավունքի:

3.2. Գրավոր դիմումի համաձայնª կուսակցության նոր անդամի ընդունելության մասին որոշումն ընդունվում է կուսակցության տարածքային ստորաբաժանման խորհրդի կողմից« իսկ կուսակցության անդամությունից դուրս գալը կատարվում է տվյալ անդամի գրավոր դիմումի կամ քարտուղարությանª տվյալ անդամին կուսակցության շարքերից հեռացնելու վերաբերյալ որոշման հիման վրա: Կուսակցությանն անդամագրվելու եւ հեռացվելու կարգը քարտուղարության ներկայացմամբ սահմանում է կուսակցության խորհուրդը:

3.3. Կուսակցության տարածքային ստորաբաժանումը մինչեւ քաղաքացիներիª կուսակցությանն անդամակցելու մասին որոշում կայացնելը« նրանց դիմումների պատճենները տրամադրում է քարտուղարությանը; Քարտուղարությունն իրավունք ունի առարկություն ներկայացնել այս կամ այն թեկնածության վերաբերյալ« որին տեղական ստորաբաժանման անհամաձայնության դեպքում անդամակցության հարցը վերապահվում է կուսակցության խորհրդին:

3.4. Կուսակցության անդամը մուծում է անդամավճար« որի չափերը եւ գանձման կարգը քարտուղարության ներկայացմամբ հաստատում է կուսակցության խորհուրդը£

3.5. Կուսակցության անդամը չի կարող միաժամանակ հաշվառման կանգնել կուսակցության մեկից ավելի տարածքային ստորաբաժանումներում£

3.6. Կուսակցության անդամն իրավունք ունիª

ա) ընտրել եւ ընտրվել կուuակցության ու նրա տարածքային եւ կառուցվածքային uտորաբաժանումների մշտական գործող ղեկավար եւ վերահuկողություն իրականացնող մարմիններում« տեղեկատվություն uտանալ կուuակցության ու նրա ղեկավար մարմինների գործունեության վերաբերյալ©

բ) սույն Կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել կուսակցության գործունեությանը©

գ) կուսակցության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել կուսակցության գործունեության« Ծրագրի եւ Կանոնադրության վերաբերյալ առաջարկություններ« դիտողություններ©

դ) ազատ արտահայտել սեփական տեսակետը©

ե) իրազեկ լինել կուսակցության գործունեությանը« ծանոթանալ կուսակցության մարմինների աշխատանքի արձանագրման մասին փաստաթղթերին« ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները©

զ) կուսակցության տարածքային ստորաբաժանման եւ ստորաբաժանման նախագահի որոշումները բողոքարկել կուսակցության քարտուղարությանը  և խորհրդին, իսկ քարտուղարության եւ խորհրդի որոշումներըª կանոնադրական հանձնաժողովին©

է) իր դիմումի համաձայն անարգել կերպով դուրս գալ կուսակցության շարքերից©

ը) օգտվել սույն Կանոնադրությամբ եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից£


3.7. Կուսակցության անդամը պարտավոր էª

ա) ընդունել կուսակցության Ծրագիրն ու Կանոնադրությունը եւ իր գործունեությամբ ու վարքագծով հնարավորինս նպաստել դրանցում ամրագրված դրույթների կենսագործմանը©

բ) սահմանված չափով եւ կարգով մուծել անդամավճար« որը գանձվում է կուսակցության տարածքային ստորաբաժանումներում©

գ) նպաստել կուսակցության նպատակների եւ խնդիրների իրականացմանը©

դ) աջակցել կուսակցության գործունեությանը©

ե) արժանապատվորեն կրել կուսակցության անդամի կոչումը« իր վարքագծով ու գործունեությամբ հնարավորինս նպաստել կուսակցության վարկանիշի բարձրացմանը« ձեռնպահ մնալ կուսակցությունը հեղինակազրկող հակաիրավական արարքներից©

զ) կատարել կուսակցության ղեկավար մարմինների որոշումները©

է) նպաստել շարքերի համալրմանն ու հզորացմանը©

ը) կատարել սույն Կանոնադրության պահանջները© կուսակցության կառույցներից դուրս պայքար չծավալել կուսակցության ղեկավար մարմինների որոշումների դեմ©

թ) վերադասության կարգով բողոքարկել կուսակցության մարմինների որոշումները© վերադաս մարմիններն իրենց առաջիկա նիստի ժամանակ պարտավոր են քննարկել բողոքը եւ կայացնել համապատասխան որոշում©

ժ) կուսակցության ղեկավար մարմիններում ընդգրկված անձինք պարտավոր են ակտիվորեն մասնակցել համապատասխան մարմինների աշխատանքներին« կատարել այդ« ինչպես նաեւ վերադաս մարմինների որոշումները£

4© ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

4.1. Կուսակցության կառուցվածքը հետեւյալն էª համագումար« խորհուրդ« քարտուղարություն« գլխավոր քարտուղար, կանոնադրական հանձնաժողով« վերստուգիչ հանձնաժողով« տարածքային ստորաբաժանումներ, կառուցվածքային ստորաբաժանումներ£

4.2. Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է£

4.3. Համագումարին է վերապահվում կուսակցության կառավարման եւ գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունքը£

4.4. Համագումարը կարող է լինել հերթական կամ արտահերթ£ Հերթական համագումարը հրավիրվում է տարին մեկ անգամ£

4.5. Համագումարը գումարվում է կուսակցության անդամների կամ կուսակցության անդամներից ընտրված պատվիրակների համատեղ հավաքի ձեւով£ Համագումարի հրավիրման եւ անցկացման կարգը որոշում է քարտուղարությունը£

4.6. Համագումարի օրակարգի« անցկացման տեղի« օրվա ու ժամի մասին մասնակիցները ծանուցվում են քարտուղարության կողմիցª հերթական համագումարի անցկացումից առնվազն 14 օր առաջ« իսկ արտահերթ համագումարների դեպքումª առնվազն 7 օր առաջ£ Ծանուցման եղանակը որոշում է քարտուղարությունը£

4.7. Կուսակցության արտահերթ համագումարը հրավիրվում է կուսակցության խորհրդի« քարտուղարության« վերստուգիչ հանձնաժողովի« կուսակցության անդամների առնվազն 1/3-ի գրավոր պահանջով« ոչ շուտ« քան 7-օրյա ժամկետում£ Հերթական եւ արտահերթ համագումարի մասնակիցները ծանուցվում են սույն Կանոնադրության 4©6 կետով սահմանված կարգով£

4.8. Համագումարի հրավիրման մասին որոշումն ընդունելուց հետոª մինչեւ համագումարի մասնակիցների ընտրությունը« կուսակցության շարքերի համալրումը ժամանակավորապես դադարեցվում է£

4.9. Կուսակցության համագումարի բացառիկ իրավասության հարցերն ենª

ա) կուսակցության Կանոնադրության հաստատումն ու Ծրագրի ընդունումը« դրանցում փոփոխություններ եւ լրացումներ կատարելը« նոր խմբագրությամբ Կանոնադրության հաստատումն ու Ծրագրի ընդունումը©

բ) կուսակցության խորհրդի, քարտուղարության« կանոնադրական եւ վերստուգիչ հանձնաժողովների ընտրությունը©

գ) նախագահական հերթական եւ արտահերթ ընտրություններին ՀՀ Նախագահի թեկնածության առաջադրումը©

դ) խորհրդարանական ընտրություններին մասնակցության մասին որոշումը , պատգամավորության թեկնածուների նախընտրական ցուցակի հաստատումը.

ե) կուսակցության վերակազմակերպման եւ լուծարման մասին որոշման ընդունումը©

զ) կուսակցության գլխավոր քարտուղարի քաղաքական զեկուցման հաստատումը©

է) կուսակցության գործունեության եւ գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը©

ը) համագումարն իրավազոր է համարվում պատվիրակների ընդհանուր թվի 2.3-ի մասնակցության դեպքում£ Սույն կետի ա) « բ) « գ) « դ) , ե) , զ) եւ է) ենթակետերում որոշումներն ընդունվում են համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ£ Մյուս բոլոր հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են համագումարին ներկա պատվիրակների ձայների մեծամասնությամբ£


4.10. Կուսակցության խորհուրդըª

ա) մշտապես գործող մարմին է, որն ընտրվում է կուսակցության համագումարի կողմից 2 տարի ժամկետով: Խորհրդի անդամների թվաքանակը սահմանվում է կուսակցության համագումարի կողմից: Ի պաշտոնե խորհրդի անդամ են հանդիսանում կուսակցության քարտուղարության անդամները©

բ) խորհրդի անդամ չի կարող լինել կուսակցության տարածքային ստորաբաժանման նախագահը©

գ) որոշում է ընդունում ՀՀ ԱԺ թափուր տեղերի համար ընտրություններին կուսակցության մասնակցության մասին ¥այս նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել կուսակցության տարածքային եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները)©

դ) որոշում է կայացնում կուսակցությանª քաղաքական դաշինքներում ընդգրկվելու վերաբերյալ©

ե) իրավունք ունի հրավիրել կուսակցության արտահերթ համագումար©

զ) հաստատում է քարտուղարության ներկայացրածª կուսակցությանն անդամագրվելու եւ անդամությունից հեռացնելու կարգը« անդամավճարների չափերը եւ դրանց գանձման կարգը©

է) քարտուղարության առաջարկով հանդես է գալիս հայտարարությամբª հասարակությանը հուզող առանցքային եւ հրատապ խնդիրների կապակցությամբ©.

ը) կուսակցության խորհրդի նիստը իրավասու է հարցեր քննարկել եւ որոշումներ կայացնել« եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն 1.2-ը£ Որոշումներն ընդունվում են նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ.

թ) կուսակցության խորհուրդն իր հերթական նիստերը հրավիրում է ոչ ուշ« քան ամիսը մեկ անգամ£ Կուսակցության խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել խորհրդի կամ քարտուղարության անդամների ընդհանուր թվի 1.3-ի պահանջով©

ժ) խորհրդի նիստերը նախագահում է խորհրդի անդամներից ռոտացիոն սկզբունքով ընտրվող խոսնակը£

4.11. Կուսակցության քարտուղարությունըª

ա) բաղկացած է կուսակցության համագումարի պատվիրակների ներկայացմամբ կուսակցության համագումարի կողմից մեկ տարի ժամկետով կուսակցության անդամներից ընտրված քարտուղարներից ¥ընդ որումª յուրաքանչյուրի համար քվեարկությունը կատարվում է առանձին) £ Կուսակցության քարտուղարության անդամների թվաքանակը սահմանվում է կուսակցության համագումարի կողմից: Կուսակցության քարտուղարությունը կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինն է« որը միջհամագումարային ժամանակահատվածում սույն Կանոնադրության եւ համագումարների որոշումների համաձայն« խորհրդի հետ միասին պատասխանատու է կուսակցության գործունեության համար©

բ) նախապատրաստում եւ հրավիրում է կուսակցության համագումարները եւ խորհրդի նիստերը« կազմում է օրակարգը« որոշում է համագումարի եւ խորհրդի նիստերի անցկացման աշխատակարգը« տեղը« օրը եւ ժամը« իրականացնում է մասնակիցների ծանուցումը©

գ) որոշում է կայացնում հերթական եւ արտահերթ համագումար հրավիրելու մասին« սահմանում է հերթական համագումարի պատվիրակներ ընտրելու կարգը« ստորաբաժանումներին տրվող չափաքանակները©

դ) խորհրդի հաստատմանն է ներկայացնում կուսակցությանն անդամագրվելու եւ հեռացնելու կարգը« անդամավճարների չափերը եւ գանձման կարգը« սահմանում է անդամավճարներից առաջացող գումարների եւ ֆինանսական այլ միջոցների տնօրինման կարգը©

ե) կուսակցության գլխավոր քարտուղարի ներկայացմամբ հաստատում է կուսակցության հաստիքացուցակը եւ դրույքաչափերը©

զ) որոշումներ է ընդունում կուսակցության տարածքային ստորաբաժանումներ հիմնելու եւ լուծարելու մասին« հաստատում է դրանց կանոնակարգերը©

է) որոշումներ է ընդունում կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու եւ լուծարելու մասին« հաստատում է դրանց կանոնակարգերը եւ աշխատակարգերը©

ը) որոշումներ է ընդունում կուսակցության անդամին կուսակցության շարքերից հեռացնելու վերաբերյալ© կուսակցության անդամի կամ ստորաբաժանման կողմից այդ որոշումը չընդունելու դեպքում նրանք իրավունք ունեն այն բողոքարկել կուսակցության կանոնադրական հանձնաժողովին« որն էլ կայացնում է վերջնական որոշումը©

թ) սահմանում է տարածքային եւ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից գույքի կառավարման կարգը©

ժ) մինչեւ համագումարին ներկայացնելը քննարկում է գլխավոր քարտուղարի քաղաքական զեկուցումը©

ի) տնօրինում է կուսակցությանը, այդ թվում կուսկացության տարածքային եւ կառուցվածքային ստորաբաժանումներին պատկանող անշարժ եւ շարժական ամբողջ գույքը:

4.12. Կուսակցության քարտուղարության նիստը կարող է հարցեր քննարկել եւ որոշումներ կայացնել« եթե նիստին մասնակցում է քարտուղարության անդամների ընդհանուր թվի առնվազն 2.3-ը£ Որոշումներն ընդունվում են նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ£

4.13. Կուսակցության քարտուղարության նիստերը հրավիրվում են գլխավոր քարտուղարի կողմիցª ոչ ուշ« քան երկու շաբաթը մեկ անգամ£ Արտահերթ նիստ գլխավոր քարտուղարը հրավիրում է իր նախաձեռնությամբ« կուսակցության քարտուղարության թվակազմի մեկ երրորդի« որեւէ տարածքային ստորաբաժանման« կուսակցության վերստուգիչ կամ կանոնադրական հանձնաժողովի գրավոր պահանջով£ Կուսակցության քարտուղարության նիստն իրավազոր է« եթե դրան ներկա է քարտուղարության անդամների կեսից ավելին£ Որոշումներն ընդունվում են ներկաների ձայների մեծամասնությամբ£ Քաղաքական կարեւոր հայտարարություններով հանդես գալու« սեփական նախաձեռնությամբ կուսակցության արտահերթ համագումար հրավիրելու« զանգվածային միջոցառում անցկացնելու« տարածքային կամ կառուցվածքային ստորաբաժանումները լուծարելու ¥վերակազմակերպելու) վերաբերյալ որոշումներն ընդունվում են կուսակցության քարտուղարության ընդհանուր թվակազմի ձայների մեծամասնությամբ£

4.14. Կուսակցության գլխավոր քարտուղարըª

ա) ընտրվում է կուսակցության խորհրդի կողմից քարտուղարության անդամների շարքից մեկ տարի ժամկետով© ընտրված է համարվում այն թեկնածուն« որի օգտին քվեարկել է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին« իսկ մեկից ավելի թեկնածությունների առաջադրման դեպքումª առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուներն անցնում են երկրորդ փուլ« որի ընթացքում ընտրված է ճանաչվում հարաբերական մեծամասնություն հավաքած թեկնածուն©

բ) ի պաշտոնե քարտուղարության եւ խորհրդի անդամ է« ղեկավարում է քարտուղարության աշխատանքները©

գ) ապահովում է համագումարի« խորհրդի եւ քարտուղարության որոշումների կատարումը©

դ) ներկայացնում է կուսակցությունը« առանց լիազորագրի հանդես է գալիս կուսակցության անունից©

ե) քարտուղարության հաստատմանն է ներկայացնում կուսակցության աշխատողների հաստիքացուցակը եւ դրույքաչափերը©

զ) աշխատանքի է ընդունում եւ աշխատանքից ազատում է կուսակցության հաստիքային աշխատողներին©

է) որոշում է կուսակցության կողմից անշարժ եւ շարժական գույքի ձեռքբերման ու օտարման նպատակահարմարության հարցը©

ը) օրենքով եւ սույն Կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կուսակցության գույքը եւ միջոցները©

թ) համագումարին հաշվետվություն է ներկայացնում խորհրդի եւ քարտուղարության գործունեության մասին©

ժ) իր իրավասության սահմաններում որոշումներ է կայացնում կուսակցության գործունեության ընթացիկ հարցերի վերաբերյալ եւ ստորագրում է հրամաններ« կարգադրություններ եւ անհրաժեշտ այլ փաստաթղթեր« կուսակցության անունից կնքում է պայմանագրեր եւ համաձայնագրեր©

ի) համագումարին ներկայացնում է քաղաքական զեկուցում©

լ) իրավունք ունի հրավիրել խորհրդի եւ քարտուղարության արտահերթ նիստեր« արտահերթ համագումարներ©

խ) իրականացնում է համագումարի« խորհրդի եւ քարտուղարության կողմից իր վրա դրված այլ լիազորություններ£

4.15. Կուսակցության գլխավոր քարտուղարը սույն Կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում որոշումները կայացնում է միանձնյա£

4.16. Կուսակցության գլխավոր քարտուղարի բացակայության ընթացքում« նրա գրավոր հանձնարարությամբ կուսակցության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարում է քարտուղարության անդամներից մեկը« իսկ դրա անհնարինության դեպքումª կուսակցության խորհրդի անդամներից մեկը£

4.17. Կուսակցության կանոնադրական հանձնաժողովըª

ա) բաղկացած է հինգ անդամից« ընտրվում է համագումարի կողմից« մեկ տարի ժամկետով© իր կազմից ձայների պարզ մեծամասնությամբ մեկ տարի ժամկետով ընտրում է հանձնաժողովի նախագահ©

բ) քննության է առնում կուսակցության կառույցների ընդունած որոշումների համապատասխանությունը կուսակցության Ծրագրին կամ Կանոնադրությանը« կասեցնում է այն որոշումները« որոնք հակասում են կուսակցության Ծրագրին կամ Կանոնադրությանը, բացառությամբ համագումարի որոշումների©

գ) մեկնաբանություններ եւ պարզաբանումներ է տալիս Կանոնադրության եւ Ծրագրի առանձին դրույթների վերաբերյալ©

դ) քննության է առնում առաջարկություններ անելու վերաբերյալ կուսակցության անդամների ծրագրային եւ կանոնադրական առաջարկությունները, իսկ բողոքների դեպքում դրանք պետք է քննության առնվեն առաջիկա նիստի ժամանակ©

ե) կանոնադրական հանձնաժողովի կողմից որոշումներ կայացնելուց հետոª կուսակցության համապատասխան մարմինը պարտավոր է իր ընդունած նախորդ որոշումը համապատասխանեցնել հանձնաժողովի որոշմանը©

զ) կանոնադրական հանձնաժողովը գործում է իր հաստատած աշխատակարգով© հանձնաժողովի նիստերը բաց են©

է) անդրանիկ նիստում ընտրում է նախագահ եւ քարտուղար©

ը) գործունեության տարեկան արդյունքների հիման վրա կազմում է հաշվետվություն« որը քննարկվում եւ հաստատվում է համագումարում©

թ) կանոնադրական հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե կարող է խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել կուսակցության քարտուղարության« խորհրդի« տարածքային ստորաբաժանումների խորհուրդների նիստերին« իսկ կանոնադրական հանձնաժողովի անդամներըª կուսակցության խորհրդի եւ տարածքային ստորաբաժանումների գործադիր խորհուրդների նիստերին£

4.18. Կուսակցության վերստուգիչ հանձնաժողովըª

ա) բաղկացած է հինգ անդամից« ընտրվում է համագումարում մեկ տարի ժամկետով եւ կուսակցության նյութական ու ֆինանսական միջոցների իրացման վերահսկողություն իրականացնող մարմինն է©

բ) կուսակցությունում ցանկացած ժամանակ կարող է անցկացնել ստուգումª իր լիազորությունների սահմաններում©

գ) կարող է ծանոթանալ կուսակցության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին©

դ) կարող է պարտադիր քննարկման ենթակա առաջարկներ ներկայացնել կուսակցության ղեկավար մարմիններին©

ե) կարող է կուսակցության գլխավոր քարտուղարից« քարտուղարության անդամներից« շարքային անդամներից ու աշխատողներից պահանջել եւ ստանալ կուսակցության գործունեությանն առնչվող տեղեկություններ©

զ) եզրակացություն է տալիս կուսակցության գործունեության եւ գույքի օգտագործման հաշվետվության վերաբերյալ©

է) հաշվետվություն է ներկայացնում համագումարին©

ը) վերստուգիչ հանձնաժողովի անդամները կարող են խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել կուսակցության խորհրդի եւ տարածքային ստորաբաժանումների գործադիր խորհուրդների նիստերին£

4.19. Վերստուգիչ հանձնաժողովն իր կազմից մեկ տարի ժամկետով ընտրում է հանձնաժողովի նախագահ« որը համակարգում է վերստուգիչ հանձնաժողովի աշխատանքները©

ա) վերստուգիչ հանձնաժողովի անդամը չի կարող միաժամանակ լինել կուսակցության ընտրովի այլ մարմինների անդամ©

բ) վերստուգիչ հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության« բայց ոչ պակաս« քան տարին երկու անգամª հանձնաժողովի նախագահի կողմից©

գ) վերստուգիչ հանձնաժողովի նիստերը կայանում են նրա անդամների 2.3-ի մասնակցությամբ« որոշումներն ընդունվում են նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ©

դ) վերստուգիչ հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրում է վերստուգիչ հանձնաժողովի ղեկավարըª իր նախաձեռնությամբ« վերստուգիչ հանձնաժողովի եւ քարտուղարության որեւէ անդամի պահանջով©

ե) վերստուգիչ հանձնաժողովը գործում է Համագումարի կողմից հաստատած կանոնակարգով£

4.20. Կուսակցության տարածքային ստորաբաժանումներըª

ա) կուսակցության տարածքային ստորաբաժանում է համարվում կուսակցության անդամներիª տարածքային սկզբունքով ձեւավորված եւ քարտուղարության կողմից սահմանված կարգով տարածքային ստորաբաժանման կարգավիճակ ստացած միավորումը©

բ) տարածքային ստորաբաժանումները ստեղծվում եւ լուծարվում են քարտուղարության որոշմամբ©.

գ) տարածքային ստորաբաժանման ղեկավար մարմինը խորհուրդն է« որը ընտրվում է կուսակցությանª ստորաբաժանման մեջ ընդգրկված անդամների ընդհանուր ժողովի կողմից« ժողովի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ« մեկ տարի ժամկետով« ոչ պակաս« քան հինգ եւ ոչ ավելի« քան տասնհինգ անդամից« քարտուղարության կողմից սահմանված կարգով©

դ) տարածքային ստորաբաժանման նախագահն ընտրվում է կուսակցությանª ստորաբաժանման մեջ ընդգրկված անդամների ընդհանուր ժողովի կողմից« ժողովի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ« մեկ տարի ժամկետով« քարտուղարության կողմից սահմանված կարգով©

ե) տարածքային ստորաբաժանման անդամների ընդհանուր ժողովըª քարտուղարության կողմից սահմանված կարգով եւ տվյալ ստորաբաժանմանը հասանելիք չափաքանակներով ընտրում է կուսակցության համագումարի պատվիրակ/ներ©

է) տարածքային ստորաբաժանման վերստուգիչ հանձնաժողովը նշանակվում է անհրաժեշտության դեպքում« կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի կողմիցª վեց ամիս ժամկետով£

4.21. Տարածքային ստորաբաժանման նախագահի լիազորություններն ենª

ա) ղեկավարում է գործադիր խորհրդի աշխատանքները©

բ) ապահովում է համագումարի« քարտուղարության եւ տարածքային տվյալ ստորաբաժանման գործադիր խորհրդի որոշումների կատարումը©

գ) ներկայացնում է տարածքային ստորաբաժանումը« առանց լիազորագրի հանդես է գալիս տարածքային ստորաբաժանման անունից©

դ) կուսակցության քարտուղարությանը հաշվետվություն է ներկայացնում իր եւ տարածքային ստորաբաժանման կամ մասնաճյուղի գործադիր խորհրդի գործունեության մասին©

ե) բացառությամբ կուսակցության համագումարի« խորհրդի« քարտուղարության եւ տվյալ տարածքային ստորաբաժանման գործադիր խորհրդի իրավասությանը ենթակա հարցերից« իր իրավասության սահմաններում որոշումներ է կայացնում տարածքային ստորաբաժանման գործունեության ընթացիկ հարցերի վերաբերյալ եւ ստորագրում է հրամաններ« կարգադրություններ եւ անհրաժեշտ այլ փաստաթղթեր©

զ) հրավիրում է տարածքային ստորաբաժանման գործադիր խորհրդի արտահերթ նիստեր©

է) իրականացնում է կուսակցության համագումարի« խորհրդի եւ քարտուղարության կողմից իր վրա դրված այլ լիազորություններ©

ը) իր գործունեության մասին հաշվետվություն է ներկայացնում տարածքային ստորաբաժանման գործադիր խորհրդին£

4.22. Տարածքային ստորաբաժանման գործադիր խորհրդի լիազորություններն ենª

ա) քննարկում եւ որոշումներ է կայացնում տարածքային ստորաբաժանման գործունեությանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալª բացառությամբ նրանցից« որոնք մտնում են կուսակցության համագումարի« կուսակցության խորհրդի« քարտուղարության, գլխավոր քարտուղարի եւ տարածքային ստորաբաժանման նախագահի բացառիկ իրավասության մեջ©

բ) նախապատրաստում եւ հրավիրում է տարածքային ստորաբաժանման գործադիր խորհրդի նիստեր« կազմում է օրակարգը©

գ) սույն Կանոնադրության 3©1« 3©2« եւ 3©3 կետերում սահմանված կարգով որոշում է կայացնում տվյալ ստորաբաժանման շարքերում նոր անդամի ընդունման կամ գրանցված անդամի հեռացման վերաբերյալ£

4.23. Տարածքային ստորաբաժանման վերստուգիչ հանձնաժողովի լիազորություններն ենª

ա) կարող է տարածքային ստորաբաժանումում ցանկացած ժամանակ անցկացնել ստուգումª իր լիազորությունների սահմաններում©

բ) կարող է ծանոթանալ տարածքային ստորաբաժանման գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին©

գ) կարող է պարտադիր քննարկման ենթակա առաջարկներ ներկայացնել տարածքային ստորաբաժանման կամ մասնաճյուղի ղեկավար մարմիններին©

դ) կարող է տարածքային ստորաբաժանման նախագահից« գործադիր խորհրդի անդամներից« շարքային անդամներից ու աշխատողներից պահանջել եւ ստանալ տարածքային ստորաբաժանման կամ մասնաճյուղի գործունեությանն առնչվող տեղեկություններ©

ե) եզրակացություն է տալիս տարածքային ստորաբաժանման կամ մասնաճյուղի գործունեության եւ գույքի օգտագործման հաշվետվության վերաբերյալ©

զ) հաշվետվություն է ներկայացնում կուսակցության վերստուգիչ հանձնաժողովին£

4.24. Կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումները ստեղծվում են քարտուղարության կողմից, մեկ տարի ժամանակովª

ա) կուսակցության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը նշանակվում է կուսակցության քարտուղարության կողմից, մեկ տարի ժամանակով©

բ) կառուցվածքային ստորաբաժանումները կատարում են իրենց վերապահված ոլորտների ուսումնասիրություններ« կուսակցության ղեկավար մարմիններին են ներկայացնում ամփոփ տեղեկանքներ« եզրակացություններ« վերլուծություններ£


5© ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

5.1. Կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ եւ շարժական գույքի« ոչ նյութական ակտիվների եւ դրամական միջոցների ձեռքբերման աղբյուրներ կարող են լինել օրենքով սահմանված կարգով կատարված նվիրատվությունները« կուսակցական անդամավճարները« օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումը« սահմանված կարգով իրականացված գործունեությունից եւ օրենքով չարգելվող այլ աղբյուրներից ստացված եկամուտները£

5.2©1 կետում նշվածª կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող միավորները օգտագործվում են կանոնադրական նպատակների ու խնդիրների իրականացման համար£

5.3. Կուսակցության հիմնադիրների եւ անդամներիª սեփականության իրավունքով կուսակցությանը հանձնած« ինչպես նաեւ այլ աղբյուրներից ստացված գույքը կուսակցության սեփականությունն է£ Կուսակցության հիմնադիրները եւ անդամները կուսակցությանը որպես սեփականություն հանձնած գույքի ¥ներառյալ անդամավճարների) նկատմամբ իրավունքներ չունեն£ Նրանք պատասխանատու չեն կուսակցության պարտավորությունների« իսկ կուսակցությունըª իր հիմնադիրների եւ անդամների պարտավորությունների համար£

6© ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

6.1. Կուսակցության Կանոնադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կարող է կատարվել համագումարի պատվիրակների պարզ մեծամասնությամբ ընդունված որոշմամբ£

6.2. Կուսակցության Կանոնադրությունում կատարված փոփոխությունների եւ լրացումների պետական գրանցումն իրականացվում է կուսակցության պետական գրանցման համար սահմանված ընթացակարգով£

7© ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ« ԼՈՒԾԱՐՈՒՄԸ« ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ

7.1. Կուսակցության վերակազմակերպումը ¥միաձուլվելը« միանալը« բաժանվելն ու առանձնանալը) կատարվում է կուսակցության համագումարի որոշմամբª Կուսակցությունների մասին օրենքով սահմանված կարգով£

7.2. Կուսակցության լուծարումը կատարվում է համագումարի որոշման հիման վրա` Կուսակցությունների մասին ՀՀ օրենքով եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով« ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքերում ու կարգով£

7.3. Կուսակցության գործունեությունը կասեցվում կամ արգելվում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով£

7.4. Լուծարման դեպքում կուսակցության գույքն ուղղվում է կուսակցության նպատակների եւ խնդիրների իրականացմանը« իսկ եթե դա անհնար էª փոխանցվում է պետական բյուջե£

7.5. Սույն Կանոնադրությամբ չկարգավորված հարցերը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ« մասնավորապես` Կուսակցությունների մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով:



ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ

ՄԻԱԿ-Ի ԾՐԱԳԻՐԸ

ՄԻԱԿ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ


Հարցում
Արդյո՞ք ներգրավված են կանայք Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում:

Այո, ներգրավված են:
Ոչ, ներգրավված չեն: